Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian

2015-ԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ԱՆՑՆԵԼՈՒ Է ԹՎԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ

Արխիվ 12-16

2015-ԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ԱՆՑՆԵԼՈՒ Է ԹՎԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ

 

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ ամանորյա ուղերձ է հղել գործընկերներին, տրանսպորտի եւ կապի ոլորտի աշխատակիցներին ու հայրենակիցներին, որում մասնավորապես ասված է. «Անցնող տարին կարեւոր էր պետության եւ ժողովրդի առջեւ մեր պարտավորությունները կատարելու, աշխատանքների արդյունավետության բարձրացման, ծրագրերի հստակ իրագործման, որակի բարելավման եւ զարգացման ժամանակակից ուղղություններով: Այս առումով նոր՝ 2015 թվականը, ավելի լարված եւ պատասխանատու է լինելու:

Գալիք տարում մենք  ժողովրդին ներկայանալու ենք մասնավորապես համապետական նշանակության երկու խոշորագույն ծրագրերի իրականացմամբ։ Ավարտվելու են հեռուստառադիոհեռարձակման թվայնացման աշխատանքները, դրանով դնելով այս ոլորտում ամբողջովին նոր, արդիական ժամանակաշրջանի սկիզբը՝ Հանրապետությունում ամբողջովին անցնելով թվային հեռարձակման։ 2015 թվականը կարեւոր փուլ է լինելու Հայաստանում ամենախոշոր ներդրումային ծրագրերից մեկի՝ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարության գործընթացում, որի արդյունքներն արդեն երեւում են, եւ գալիք տարում դրանք նկատելի ծավալներ են ստանալու։

Ծավալուն աշխատանքներ են կատարվելու նաեւ Հանրապետության մյուս ավտոճանապարհների պահպանման եւ նորերի շահագործման ուղղությամբ, մասնավորապես՝ սահմանային ամենավտանգված հատվածներում, որոնց աշխատանքներին ականատես ենք եղել ընթացիկ տարում, եւ որոնք ամբողջացվելու են 2015 թվականին։

Մենք աշխատում ենք մի ասպարեզում, որը մեծ դեր ունի մեր ժողովրդի կյանքը բարելավելու, այն ժամանակակից եւ արդյունավետ դարձնելու ուղղությամբ: Գալիք տարում պատասխանատվությունը եւ պահանջները մեր աշխատանքների նկատմամբ ավելի են աճելու։ Նախարարության կողմից ամեն ինչ արվելու է պետության հատկացրած միջոցների ներդրման արդյունավետությունն առավելագույնս բարձրացնելու համար։

Հանրապետության ճանապարհների վիճակն ուղղակիորեն առնչվում է մեր ժողովրդի անվտանգության խնդիրների հետ: Ճանապարհների որակի հետ կապված՝ արդեն իսկ մենք այնպես ենք աշխատում, որ հիմնանորոգման ենթարկված տեղամասերում հետագա շուրջ 10 տարիներին այլեւս վերականգնման նոր ծախսեր չպահանջվեն։

Ինչ վերաբերում է Հյուսիս-հարավ մայրուղուն, այն նախատեսված է տասնամյակների անխափան շահագործման համար եւ իր կառուցվածքային հիմնարար լուծումներով առաջինն է Հանրապետությունում։

Ելնելով կատարված աշխատանքներից եւ ընդունված իրատեսական ծրագրերից՝ վստահ եմ, որ գալիք տարում դրական, ծավալուն աշխատանքներն ավելի նկատելի կլինեն մեր ժողովրդին, արձանագրելով շոշափելի արդյունքներ եւ կարեւոր էջ բացելով մեր հասարակական կյանքի եւ կենցաղի պայմանների բարելավման գործում։

Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ հայրենակիցներ։

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթում եմ երջանկություն եւ  հաջողություններ Նոր տարում, առողջություն, բարեկեցություն, խաղաղ, ստեղծագործ գործունեություն, ապահովություն կյանքում եւ աշխատանքում, ձեր բոլոր ծրագրերի իրագործում։

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ»։


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ