Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն

ԴՈԼԱՐԻ ԳԵՐԱՐԺԵՎՈՐՈՒՄԻՑ ՏՈՒԺԵԼ ԵՆ ՇՂԱՐՇԻԿՑԻՆԵՐԸ. «ԿՑՄՑԵԼՈՎ ԵՆ ՓԱԿԵԼ ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍՆԵՐԸ»

Արխիվ 12-16

ԴՈԼԱՐԻ ԳԵՐԱՐԺԵՎՈՐՈՒՄԻՑ ՏՈՒԺԵԼ ԵՆ ՇՂԱՐՇԻԿՑԻՆԵՐԸ. «ԿՑՄՑԵԼՈՎ ԵՆ ՓԱԿԵԼ ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍՆԵՐԸ»

 

Արագածոտնի մարզի Շղարշիկ համայնքի ղեկավար  Հովհաննես Հարությունյանից «Իրավունքը» հետաքրքրվեց, թե ինչպես են շղարշիկցիների վրա անդրադարձել վերջին շրջանում տեղի ունեցած այս համատարած արհեստական թանկացումներն  ուդրամ-դոլար տատանումները:  Պրն Հարությունյանը կատակելով ասաց, որ դրամ-դոլար տատանումներն ազդել են ոչ միայն բնակիչների, այլեւ ընտանի կենդանիների վրա: «Թեփի եղածն ինչ է, որ 2800-ից դարձել է 3200 դրամ»,- հոգոց հանելով ասաց համայնքի ղեկավարը:

Ինչ վերաբերում է  դոլար-դրամ տատանումներին,  Շղարշիկ համայնքի բնակիչների մի մասը, ինչպես տեղեկացրեց Հովհաննես Հարությունյանը, դոլարով էին վարկ վերցրել բանկերից: Վարկի տոկոսներն էլ մի կերպ են մարել. «Արտագնա աշխատանքից վերադարձողներ են եղել, որոնց փողն էլ այդ ընթացքում ինչ-որ չափով արժեզրկվեց: Կցելով-կցմցելով`  իրենց  բանկի տոկոսները փակեցին վարկառուները»:

Առաջին անհրաժեշտության ապրանքների (ալյուր, կաթ, հաց եւ այլն) թանկացումների մասին խոսելիս էլ համայնքի ղեկավարն  ասաց, որ Շղարշիկում հիմա անասնակերի այնպիսի սղություն է, որ կաթի մասին  խոսելն ավելորդ է. «Վերամշակող կազմակերպությունները կաթի մթերման սեզոնին խաբում են գյուղացուն: Կաթը մթերում են 150, 160 դրամով: Եթե գյուղացիները կարողանան իրենց արտադրանքի վաճառքից օգտվել, ապա հայոց աշխարհի գյուղերը շեն կլինեն: Իսկ մեզ մոտ առայժմ վերավաճառողներն են օգտվում: Մարդիկ ունենք, որ ցուլեր ունեն մորթելու ենթակա: Վերավաճառողները գալիս են, 1850-1900 դրամով տանում են ու վերավաճառում  միսը կրկնակի թանկ»:

Դոլարի գերարժեւորման ժամանակ մեկ պարկ ալյուրը, ըստ պրն Հարությունյանի,   Շղարշիկում վաճառվել է 18-22.000 դրամով, իսկ հիմա` 14.000 դրամ է:  «Միայն հացի գնի փոփոխություն մեզ մոտ չեղավ:  Դե մեր գյուղում  հիմնականում հացը թխում են: Թոնրի լավաշ են թխում»,- ասաց համայնքի ղեկավարը:

Թեւ Շղարշիկ համայնքը գազաֆիկացված է, սակայն, գազ օգտագործելը շղարշիկցիների համար ճոխություն է ու չի արդարացնում. «Աթար  ու փայտ ենք վառում հիմնականում: Շղարշիկիցներն ասում են, որ  եթե անասնակերի ու ձմռան վառելիքի խնդիրները լուծում ես, ուրեմն էլ  հարց չունես»:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ