Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը» «Ժողովուրդ». «Վնգստացող դատավորների» մոտ «խուճապ է» Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ. Մերց

ՄԵՂԱԴՐԱՆՔՆ ԱՊԱՑՈՒՑՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԴԱՏԱՎՈՐԻՆ 7-12 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ Է ՍՊԱՍՎՈՒՄ

Արխիվ 12-16

ՄԵՂԱԴՐԱՆՔՆ ԱՊԱՑՈՒՑՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԴԱՏԱՎՈՐԻՆ 7-12 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ Է ՍՊԱՍՎՈՒՄ

«Դատավորը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, դեռեւս մեղադրանքի հետ կապված դիրքորոշում եւս չի հայտնել: Իսկ ես, որպես իր փաստաբան, այս պահի դրությամբ ոչ հերքում եմ, ոչ հաստատում, փաստն այն է, որ ինքը փաստացի չի ստացել գումարը, որը պաշտոնապես նշված է»,-iravunk.com-ի հետ զրույցում անդրադառնալով դեկտեմբերի քսանհինգին ԱԱԾ-ի կողմից ձերբակալված Լոռու մարզի դատավոր Խաչատուր Խաչատրյանի քրեական գործի մանրամասներին ասաց դատավորի փաստաբան ԿԱՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի քսանհինգին կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Լոռու մարզի դատավոր Խաչատուր Խաչատրյանը: ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի  4-րդ մասի  2 եւ 3 կետերի հատկանիշներով, այն է` դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալ: Հավելենք, որ մեղադրանքն ապացուցվելու դեպքում դատավորին սպառնում է յոթից տասներկու տարվա ազատազրկում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ