Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է

Տիգրան Ուրիխանյան. Ստեղծվել է խորհրդաժողովի կազմկոմիտե

Արխիվ 12-16

Տիգրան Ուրիխանյան. Ստեղծվել է խորհրդաժողովի

կազմկոմիտե


Օրեր առաջ ԲՀԿ ղեկավարի մամլո խոսնակը հայտարարեց, որ Ծառուկյանի նախաձեռնությամբ հունվարի 20-ին տեղի է ունենալու ոչ իշխանական քաղաքական և հասարակական ուժերի խորհրդաժողով: «Իրավունքի» այն հարցին, կարո՞ղ եք ավելի մանրամասնել, թե ի՞նչ փուլում է գտնվում խորհրդաժողովի կազմակերպումը, ինչ ֆորմատ է նախատեսվում, ովքեր են հրավիրված ԲՀԿ մամուլի պատասխանատու ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ ասաց.

- Այս պահին կարող եմ ասել հետևյալը. ստեղծվել է կազմկոմիտե, որը զբաղվում է խորհրդաժողովի կազմակերպչական աշխատանքներով: Վստահաբար կարող եմ ասել, որ այն կազմակերպված է լինելու շատ բարձր մակարդակով և լինելու է խիստ ներկայացուցչական: Դուք արդեն իսկ ականատեսն եք քաղաքական, հասարակական ուժերի կողմից ամեն օր հնչող նորանոր հայտարարությունների, արձագանքների: Միակ խնդիրը, որ մենք այս պահին ունենք, եթե իհարկե դա կարելի է խնդիր կոչել, մասնակցելու ցանկություն հայտնողների աննախադեպ մեծ թիվն է, որը մեզ ստիպում է վերանայել սկզբնական ֆորմատը և դահլիճի ընտրությունը: Իհարկե հասկանալի է, որ այս հարցերն արագ լուծվելու են, և կազմկոմիտեն զբաղված է հենց լավագույն տարբերակները մշակելով: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ քաղաքական կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, քաղաքացիական նախաձեռնությունները, շարժումները, անհատները, իրենց հրավիրատոմսերը ստանալու են հունվարի 10-ից սկսած, երբ բոլոր կազմակերպչական հարցերն արդեն ամբողջությամբ լուծված կլինեն:

- Խոսակցություններ կան, որ խորհրդաժողովը կարող է փակ լինել ԶԼՄ-ների համար:

- Պաշտոնապես հայտարարում եմ, որ այդ խոսակցությունները զուրկ են որևէ հիմքից: Ո՞րն է նման ներկայացուցչական խորհրդաժողովի՝ փակ անելու իմաստը: Ընդհակառակը, մենք կարևորում ենք, որ հասարակական տրամադրությունների բոլոր նրբերանգները հնչեցվեն, և տեղի ունենա ազատ և անկաշկանդ քննարկում: Խորհրդաժողովը բաց է լինելու ԶԼՄ-ների համար, ավելին, այս պահին կազմկոմիտեն քննարկում է ողջ ընթացքը ուղիղ եթերով հեռարձակելու հարցը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ