Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ. «ԽԱՉԱՐՁԱՆՑԻՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԻ ՆՄԱՆ ԿՈԿՈՐԴԻԼՈՍ ՉԵՆ ԱՌՆՈՒՄ»

Արխիվ 12-16

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ. «ԽԱՉԱՐՁԱՆՑԻՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԻ

ՆՄԱՆ ԿՈԿՈՐԴԻԼՈՍ ՉԵՆ ԱՌՆՈՒՄ»

 

«Իրավունքը» Տավուշի մարզի  Խաչարձան համայնքի ղեկավար Գագիկ Շահնազարյանից պարզեց`ինչպես են  տոնելու Ամանորը  խաչարձացիները, արդյոք այս տարի էլ կկարողանան առատ սեղաններով Նոր տարին դիմավորել` հաշվի առնելով  այս օրերին  արձանագրվող թանկացումներն ու   վերջին շրջանում դոլարի գերարագ արժեւորումն ու դրամի` սրընթաց տեմպերով արժեզրկումը:

-Պրն Շահնազարյան, գյուղը քանի՞ բնակիչ ունի:

- Մոտ 400 մարդ: Ասեմ ձեզ, որ ամռանը գալիս են մեզ մոտ հանգստանալու,  ձմռանն էլ` Նոր տարի նշելու:

- Խաչարձանցիները ինչպե՞ս են պատրաստվում Ամանորին:

- Գյուղերում Նոր տարին մի փոքր այլ կերպ  են դիմավորում: Իրենց պահած խոզը մորթում են, քաշած օղին էլ ունեն: Դառավ Նոր տարի: Երեւանցիների նման կոկորդիլոս չեն առնում:

- Գյուղում մեծ թիվ են կազմում երիտասարդնե՞րը, թե՞ մեծահասակները:

- Երիտասարդները, որոնք անասնապահությամբ  են զբաղվում:

- Արտագաղթողներ շա՞տ են գյուղից:

- Մեզ մոտ այդ խնդիրը չկա: Հակառակը,  ավելանում է բնակչությունը: Խաչարձանում բնակվում են հիմնականում Ադրբեջանից գաղթածները, որոնք դրսում բարեկամներ չունեն, որ կանչեն տանեն: Հետո անասնապահությամբ զբաղվելով` կարողանում են իրենց անհրաժեշտ գումարը վաստակել:

- Դպրոց, մանկապարտեզ ունի՞ համայնքը:

- Դպրոցն այս պահին վերանորոգվում է: Մանկապարտեզ չունենք: Ունենք նոր կառուցված բուժկետ: Ճանապարհների հիմանորոգման խնդիր ունենք:  Գազաֆիկացման ոու խմելու ջրի անցկացման  աշխատանքները եւս արվում են:

- Երբ դոլարը գերարագ արժեւորվեց, խաչարձանցիներից քանի՞սը տուժեց այդ իրավիճակից:

- Ճիշտն ասած` մեզ մոտից  դեպի Ռուսաստան գնացողներ ու եկողներ համարյա չկան: Նկատի ունեմ` դրսից  գումար ուղարկողներ չունենք:

- Համայնքի բնակիչներից  քանի՞սն են բանկերից դոլարով վարկ վերցրել գյուղատնտեսական նպատակներով:

- Մերոնք մի քիչ «վախկոտ» ժողովուրդ են. վերցրած վարկերը  հիմնականում դրամով են: Միշտ խորհուրդ ենք տալիս, որ դրամով վերցնեն  վարկերը: Բացի այդ` մեր համայնքում մի հինգ-վեց ընտանիք են  բանկից վարկ վերցրել:

- Պրն Շահնազարյան, մայրաքաղաքում վերջին շրջանում առաջին անհրաժեշտության ապրանքները թանկացան: Խաչարձանում եւ ընդհանրապես  Տավուշի մարզում ի՞նչ վիճակ է:

- Մեզ մոտ  թանկացումներ չկան:  Մի փոքրիկ խանութ  կա համայնքում, որն այդ օրերին, ի տարբերություն մարզային մի քանի խանութների, չի փակվել: Հետո մեզ մոտ հիմնականում անասնապահությամբ են զբաղվում: Կաթնամթերք, յուղ ունեն գյուղացիները: Բայց որ ալյուրը թանկանում է, դա լավ չի էլի:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ