Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է

ՈՉԻՆՉ ՉԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՇԽԱՏԱՎԱ՞ՐՁ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ

Արխիվ 12-16

ՈՉԻՆՉ ՉԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՇԽԱՏԱՎԱ՞ՐՁ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ

 

Ամանորյա այս եռուզեռին արհեստականորեն թանկանում են ոչ միայն սննդամթերքի որոշ տեսակներ, հատկապես այն տեսակները, որոնք անհրաժեշտ են ամանորյա սեղանին դնելու համար,  այլեւ բարձրանում է  արտարժույթի կուրսը: «Իրավունքի» թղթակիցն այսօր  մի քանի տարադրամի փոխանակման  կետերում  ու բանկերում է եղել ու ֆիքսել, որ նախորդ օրերի  համեմատ դոլարի առքը բարձրացել է` կազմելով 467-472, իսկ վաճառքը`477-479 դրամ: Բավական բարձր է նաեւ եվրոյի փոխարժեքը: Առքը տատանվում  է 564- 575, վաճառքը`583-601 ՀՀ դրամի սահմաններում:  Հարց է առաջանում` իսկ ուր մնաին ԿԲ-ի պաշտոնյաների այն խոստումները, որ  դրամի գերարագ արժեւորում պետք  է տեղի ունենա, մինչդեռ հիմա հակառակն է տեղի ունենում:

Քանի որ անդրադարձանք  Ամանորյա եռուզեռին տեղի ունեցող  արհեստական թանկացումներին, հարկ է  հիշել, որ գնաճի պատասխանատու տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի անգործության մասին: Գրեթե ամեն տարի`տոներից առաջ, ականատես ենք լինում արհեստական  գնաճի, սակայն ՏՄՊՊՀ-ի ղեկավար Արտակ Շաբոյանը  կամ հայտարարում է, որ գնաճը նորմայի սահմաններում է, կամ տեղյակ չէ թանկացումներից կամ էլ «ձեւի» համար  մի երկու օլիգարխի սիմվոլիկ կերպով  կտուգանի, ու հարցը կհամարի փակված: Այսիքանից  հետո մնում է  եզրակացնել` ԿԲ-ն ու Արտակ Շաբոյանն իր ղեկավարած հանձնաժողովի անդամների  հետ ոչինչ չանելու համար աշխատավարձ են ստանում:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ