Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է

«ԴՈՒ ՄԵՌՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՍ...» ՄԱՀԱՑԵԼ Է ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Արխիվ 12-16

«ԴՈՒ ՄԵՌՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՍ...»  ՄԱՀԱՑԵԼ Է ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Երկարատեւ ծանր հիվանդությունից մահացել է ՀՅԴ  կուսակցության ԳՄ-ի անդամ, Գերմանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վահան Հովհաննիսանը:Վահան Հովհաննիսյանը 1978 թվականին ավարտել է Մոսկվայի մանկավարժական համալսարանը: 1978-1980 թթ. ծառայել է խորհրդային բանակում։ Հաջորդ ինը տարիներին «Էրեբունի» թանգարանում եղել է գիտաշխատող և գիտահետազոտական բաժնի վարիչ։ 1989 թ. Հովհաննիսյանը գիտաշխատող է եղել ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում։

1990-1992 թթ. Վահան Հովհաննիսյանը մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին։ Նաև անդամագրվել է ՀՅԴ Հայաստանի Կենտրոնական կոմիտեին եւ 1992-1995, անդամ է եղել ՀՅԴ-ի բյուրոյին։ 1995-1998 թթ. բանտարկված է եղել՝ քաղաքական դրդապատճառներով (հետագայում չհաստատված մեղադրանքներով)։ 1998-1999 թթ. աշխատել է ՀՀ Նախագահի խորհրդական, տեղական ինքնակառավարման հարցերով հանձնաժողովի նախագահ։ 1999-2003 թթ.՝ ԱԺ պատգամավոր է եղել (թիվ 17 ընտրատարածք)։ Ընտրվել է ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։

2003, 2007, 2012 թվականներին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։ Հունիսի 12, 2003-ին և 2007-ին ընտրվել է ԱԺ նախագահի տեղակալ, հրաժարական է ներկայացրել 2008թ.։ Հովհաննիսյանը ՀՅԴ-ի թեկնածուն էր 2008 թ-ի Հայաստանի նախագահական ընտրություններում:

2013թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել էր Գերմանիայի Դաշնային հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։

Այս տարվա նոյեմբերին Վահան Հովհաննիսյանը հրապարակեց իր «Մանդիլիոն» վեպը մի քանի լեզուներով:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում  ցավակցական գրառում է արել`ասելով, որ Վահան  Հովհաննիսյանը այն եզակի մարդկանցից էր, ումից ինքը շատ բան է սովորել:  Իսկ վերջին հանդիպման ժամանակ Վահան Հովհաննիսյանին ասել է. «...Դու մեռնելու իրավունք չունես, մինչեւ ինձ ու Հրայրին (Թովմասյան) դալանում չծեծես»:

Գլխավոր Իրադարձային Վերլուծական Տնտեսական Իրավական Հարցազրույց Աշխարհ Սպորտ Ժամանց Մամուլ Օրվա ֆիլմ Այլ Armlur Առավոտ — Նորություններ Հայաստանից Մահացել է Վահան Հովհաննիսյանը Կարդացվել է 1106 անգամ Տարածել Տպել 13:54 | Դեկտեմբեր 28 2014 Մահացել է Վահան Հովհաննիսյանը Երկարատև ծանր հիվանդությունից այսօր Գերմանիայում մահացել է Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Գերագույն մարմնի անդամ, Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/286254/

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ