Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՄԱՂԹԱՆՔԸ` «ԻՐԱՎՈՒՆՔԻ» ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ (Տեսանյութ)

Արխիվ 12-16

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՄԱՂԹԱՆՔԸ` «ԻՐԱՎՈՒՆՔԻ» ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ (Տեսանյութ)

 

ՀՀ սփյուռքի նախարար ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ «Իրավունքի» ընթերցողներին ու համայն հայությանն ուղղված իր ամանորյա բարեմաղթանքում, մասնավորապես նշեց. «Կարծում եմ` ամենասպասված, ամենացանկալի, ամենակարեւոր մաղթանքն այն է, որ 2015-ին մեր ժողովուրդը խաղաղ ապրի` լինի Հայաստանում, Արցախում, թե` Սփյուռքում: Իսկ որպեսզի խաղաղ ապրի, նշանակում է, որ պետք է երկիր մոլորակը խաղաղ լինի: Չէ՞ որ աշխարհի բոլոր ծայրերում հայեր են ապրում, եթե որեւէ տեղ մի բան այն չէ, նշանակում է հայն անպայման կարող է տուժել»: Ապա հավելեց. «Ուզում եմ, որ իմ հայրենակիցները, որ ծայրում էլ որ լինեն` Հայաստանում, թե` դրսում, կարողանան իրենց ձգտումները, ցանկությունները իրականություն դարձնեն: 2015-ը խորհրդանշական է այն առումով, որ ամբողջ ազգի ուշադրության կենտրոնում Ցեղասպանությանը նվիրված ձեռնարկներն են, միջոցառումներն են, քաղաքական պայքարն է: Եվ ես շատ կուզենայի, որ այս քաղաքական պայքարը շատ մեծ տարածքներ նվաճեր: Շատ կուզենայի, որ շատուշատ երկրներ հասկանային, որ արդարության վերականգնումը, պատմական արդարությունը, ուղղված է ոչ միայն հայ ժողովրդի ցանկությունների կատարմանը, այլ, որպեսզի աշխարհի որեւէ տեղ, որեւէ երկրում այլեւս չկրկնվի ցեղասպանություն կոչվող հրեշագործությունը»:

Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում.


 

Տեսանյութը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ