Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է

ԱՄԱՆՈՐՆ ԱՌԱՆՑ ՊԱՇՏՈՆԻ

Արխիվ 12-16

ԱՄԱՆՈՐՆ ԱՌԱՆՑ ՊԱՇՏՈՆԻ

Թեպետ ՀՀ կառավարության 2014 թ. մարտի 13-ի նիստի օրակարգում ընդունվել էր համապատասխան որոշման նախագիծ, ըստ որի, ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավար ԿԱՐԵՆ ԻՍԱԽԱՆՅԱՆԻ պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել էր 4 տարով` մինչեւ 2018 թվականի ապրիլի 3-ը, բայց ինչպես իմաստուն ժողովուրդը կասեր. «Ուրբաթը շաբաթից շուտ եկավ»: Արդյունքում երեկ ՀՀ կառավարության որոշմամբ` Կարեն Իսախանյանն ազատվեց արդեն իսկ չեղած նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Այո, ըստ էության, տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆԸ, պատրաստվում է կադրային պրոֆիլակտիկ աշխատանքներ տանել նորընտիր նախարարությունում: Ի դեպ, նույնպիսի իրավիճակում է հայտնվել նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավար ՀԱՄԼԵՏ ՀԱԿՈԲՅԱՆԸ, ով նույնպես ազատվել է պաշտոնից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ