ԱՄԱՆՈՐՆ ԱՌԱՆՑ ՊԱՇՏՈՆԻ
Արխիվ 12-16Թեպետ ՀՀ կառավարության 2014 թ. մարտի 13-ի նիստի օրակարգում ընդունվել էր համապատասխան որոշման նախագիծ, ըստ որի, ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավար ԿԱՐԵՆ ԻՍԱԽԱՆՅԱՆԻ պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել էր 4 տարով` մինչեւ 2018 թվականի ապրիլի 3-ը, բայց ինչպես իմաստուն ժողովուրդը կասեր. "Ուրբաթը շաբաթից շուտ եկավ": Արդյունքում երեկ ՀՀ կառավարության որոշմամբ` Կարեն Իսախանյանն ազատվեց արդեն իսկ չեղած նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Այո, ըստ էության, տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆԸ, պատրաստվում է կադրային պրոֆիլակտիկ աշխատանքներ տանել նորընտիր նախարարությունում: Ի դեպ, նույնպիսի իրավիճակում է հայտնվել նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավար ՀԱՄԼԵՏ ՀԱԿՈԲՅԱՆԸ, ով նույնպես ազատվել է պաշտոնից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ