Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է

«ՀՀ-ՈՒՄ ՎԱՏ Է ԳՈՐԾՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ»

Արխիվ 12-16

«ՀՀ-ՈՒՄ ՎԱՏ Է ԳՈՐԾՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ»

Այս տարվա ընթացքում ազատազրկված անձանց համար կաևորագույն խնդիր է շարունակում մնալ պատժից վաղաժամկետ ազատման անհասանելիությունը, բուժսպասարկումն ու խցերի ծանրաբեռնվածությունը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հասարակական դիտորդական խմբի նախագահ Ռուբեն Սարգսյանն` ամփոփելով խմբի այս տարվա գործունեությունը: Ռուբեն Սարգսյանի խոսքով, եթե 2013 թվականին իրենց կողմից վեր հանված խնդիրները հիմնականում մնում էին թղթի վրա գրված, ապա արդարադատության նախարարությունում տեղի ունեցած փոփոխությամբ (նախարարի, աշխատակազմի որոշ անդամների, Քրեակատարողական վարչության) նաև գործելաոճն է փոխվել. «Երբ խնդիր ենք գտնում և վեր ենք հանում, հայնաբերում ենք, արագ արձագանք է ստանում: Լուծումներ որոնելիս խումբը մասնակից է դառնում»: Հասարակական դիտորդական խմբի դիտորդ Հասմիկ Հարությունյանն ասաց, որ Հայաստանում վատ է գործում պայմանական վաղաժամկետ ազատման և ծանր հիվանդությունների հետևանքով պատժից ազատելու ինստիտուտները: Ներկայացրած տվյալների համաձայն, «Աբովյանե ՔԿՀ-ից 1,5 տարվա ընթացքում ընդամենը երեք անձ է պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել, «Վարդաշենե ՔԿՀ-ից այս տարվա մարտից մինչ օրս վաղաժամկետ ազատման որևէ դեպք չի արձանագրվել, թեև հիմնարկի վարչակազմը ներկայացրել է դիմումներ: 2013 թվականին 5468 դատապարտյալ դիմել է վաղաժամկետ ազատման համար, անկախ հանձնաժողով ներկայացվել է միայն 960 դիմում, հանձնաժողովը հավանության է արժանացրել 273-ը, դատարանը բավարարել է 261-ը: Հ. Հարությունյանն ասաց, որ 2011-ին, 2012-ին ներկայացված դիմումների քանակը 2013-ի, 2014-ի համեմատ ավելի քիչ է եղել, բայց վերջնական արդյունքում ավելի շատ է եղել վաղաժամկետ ազատվածների թիվը»:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ