Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ)

ԱՐՏՈՆՅԱԼ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ... ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

ԱՐՏՈՆՅԱԼ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ... ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այսօր ի պատասխան այն հարցին, թե ինչով է  պայմանավորված այն հանգամանքը, որ  խորհրդարանում  «Եռյակը»`ՀԱԿ-ը, ԲՀԿ-ը,  «Ժառանգությունը», բոյկոտում են արտահերթ նիստը, իսկ «Ժառանգության» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը  մասնակցում է նիստին, Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ տիկին Փոստանջյանն օգտվում է արտոնյակ ազատությունների շրջանակից:  «Իրավունքն» էլ հետաքրքրվեց` այդ արտոնյալ  կարգավիճակը Զարուհի փոստանջյանին  «Ժառանգություն» կուսակցության ղեկավարն է ընձեռել: «Ոչ, ինքն իրեն է տվել այդ արտոնությունը: Նա բնավորությամբ այդպիսին է:  Դատապարտելի ոչինչ չեմ տեսնում»,- ասաց կուսակցության փոխնախագահը:

Հաշվի առնելով Զարուհի Փոոստանջյանի կեցվածքն ու քայլերը` կարծիք կա, թե նա  ֆորմալ առումով է միայն «Ժառանգություն» խմբակցության պատգամավորը:  Արմեն Մարտիրոսյանն այս դիտարկմանը  պատասխանելով`ասաց, որ  դժվարանում է ասել, թե նման գնահատականներ տալու ինչպիսի մեծածավալ հիմքեր կան, բայց Զարուհի Փոստանջյանն անկախ մտածողություն ունի:

Ինչ վերաբերում է տիկին Փոստանջյանի ու ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի որդեգրած մարտավարական քայլերի նմանությանն ու կարծես թե միմյանց հետ թեւ ու թիկունք լինելուն, Արմեն Մարտիրոսյանը դա խնդիր չի համարում, քանի որ Զարուհի Փոստանջյանը վերջին հաշվով  «Ժառանգություն» կուսակցության քաղաքական գիծն է տանում ԱԺ-ում:

Մանրամասները`տեսանյութում

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ