Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ)

ՀԱՐՑՎԱԾՆԵՐԻ 3/4 ՉԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ ՀԱԿ-ԲՀԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԼՐՋՈՒԹՅԱՆԸ

Արխիվ 12-16

 

ՀԱՐՑՎԱԾՆԵՐԻ 3/4 ՉԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ ՀԱԿ-ԲՀԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԼՐՋՈՒԹՅԱՆԸ
Սեպտեմբերի 17-ից մինչեւ դեկտեմբերի 25-ը, մեր կայքում կազմակերպված էր քվեարկություն հետեւյալ հարցով. «Կստացվ՞ի ԲՀԿ եւ ՀԱԿ համագործակցությունը: Իրենց համագործակցության արդյունքում  ինչպիս՞ի փոփոխություններ տեղի կունենան Հայաստանում»: Հարցմանը մասնակցել է 411 հոգի եւ պարզվել է, որ այդ համագործակցությունից «թեժ» ակնկալիքներ ունեին միայն հարցվածների 1/4-ից էլ պակաս 22 տոկոսը: Հարցվածների ամենամեծ խումբը կազմել էին նրանք, ովքեր թերահավատությամբ էին վերաբերվում ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի համագործակցությանը. հարցվածների 39 տոկոսը, որեւէ շոշափելի հետեւանքներ այդ համագործակցությունից չէին կանխատեսում: 22 տոկոսը կարծում էին, որ այս համագործակցությունը կպարտադրի իշխանություններին զիջումների գնալ հանրային հնչեղություն ունեցող հարցերի շուրջ: Իսկ 13 տոկոսը վստահ էին, որ այս համագործակցությունը միայն որոշ չափով ներքին սրացումներ կառաջացնի, բայց, բառիս բուն իմաստով, «թեժ աշուն» չի լինելու:
Այսպիսով կարելի է եզրակացնել, որ հանրության 3/4-ից էլ ավելին, չի հավատում, որ ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը ի վիճակի են լուրջ փոփոխություններ կատարեն Հայաստանի ներքաղաքական կյանքում: Իսկ շուրջ 40 տոկոսը ընդհանրապես լուրջ դերակատարություն նրանցից չեն սպասում: Ի դեպ, տարին փակելիս կարելի է ասել, որ ամենաճիշտ կանխատեսումն ուներ հարցվածների ամենափոքրաթիվ խումբը: ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի համագործակցումը իսկապես որոշ սրացումներ, ներքաղաքական կյանքում առաջացրեց, բայց որեւէ լուրջ արդյունքներ չգրանցեց:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ