Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ)

ԻՆՉՈ՞Ւ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԿՈՏՐԵՑ ՁՄԵՌ ՊԱՊԻԿԻ ՆՎԻՐԱԾ ԿԻԹԱՌԸ

Արխիվ 12-16

ԻՆՉՈ՞Ւ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ԿՈՏՐԵՑ ՁՄԵՌ ՊԱՊԻԿԻ ՆՎԻՐԱԾ ԿԻԹԱՌԸ


Այս օրերին գրեթե բոլորն ամփոփում են անցնող տարին ու նոր ակնկալիքներով պատրաստվում գալիք տարուն: Երգահան, դիզայներ, հաղորդավար ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ անցնող տարին ամփոփեց "Իրավունքի" հետ եւ նույնիսկ հիշեց Ձմեռ պապիկից ստացած անմոռանալի նվերների ու տպավորությունների մասին:
-Առհասարակ, ինձ համար այս տարին բավականին բարդ, խնդիրներով լի էր, բայց, կարծում եմ, տարին կեզրափակեմ այդ բոլոր խնդիրները եւ խոչընդոտները պատվով հաղթահարած: Ուրախ եմ, որ կարողացել եմ իրականություն դարձնել ինչպես գործնական, այնպես էլ` անձնական բոլոր նպատակներս:
- Կարեն, մուրազի` Ձիու տարին շատերի համար խորհրդանշական էր, գտան իրենց մուրազին, իսկ Դո՞ւք:
- Ես լուրջ եմ վերաբերվում անձնական հարցերին, երբեք չեմ շտապում եւ այդ հարցում այս տարի էլ եմ դանդաղկոտ եղել: Հուսամ` եկող տարի ավելի ճկուն կգտնվեմ` ոչ միայն անձնական հարցերում, այլ նաեւ` գործնական:
- Այս տարի ինչպե՞ս եւ որտե՞ղ կդիմավորեք Ամանորը:
- Կդիմավորեմ արտերկրում, ընտանիքիս հետ: Կարեւորը` Նոր տարվա հրաշքներով լի գիշերը կանցկացնեմ իմ ամենահարազատ մարդկանց հետ:
- Հրաշքներով լի գիշերը, ի՞նչ եք ակնկալում Ձմեռ պապից, առավել եւս` Ձյունանուշից:
- Ակնկալում եմ Ձյունանուշի այցելությունը` առանց Ձմեռ պապի, բայց հուսանք, որ Ձյունանուշը բարի կգտնվի եւ դատարկաձեռն չի այցելի ինձ:
- Ունեցե՞լ եք Ձմեռ պապիկից ստացած տպավորիչ նվեր, որը մինչեւ հիմա հիշում եք:
- Այո, ստացել եմ խաղալիք կիթառ, որն էլ ստանալուց մի քանի րոպե անց երկու մասի բաժանեցի, որպեսզի բավարարեի իմ հետաքրքրությունը եւ հասկանայի, թե այդ որտեղի՞ց է ձայնը դուրս գալիս: Ի դեպ, ասեմ, որ ես մինչեւ այսօր էլ հավատում եմ Ձմեռ պապիկի գոյությանը:
- Բոլորս էլ տոնական օրերին ունենում ենք մեր սիրելի կամ նախընտրելի ճաշատեսակը, իսկ Դո՞ւք:
- Ամեն տարի տոնական օրերին նախընտրում եմ սովորականից ավելի քիչ սնվել, որովհետեւ միշտ ունեմ գիրանալու մտավախություն:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ