Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ)

ՔՐԵԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԻՏԱԼԱԿԱՆ "ՃԱՇԿԵՐՈՒՅԹ"

Արխիվ 12-16

ՔՐԵԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԻՏԱԼԱԿԱՆ
"ՃԱՇԿԵՐՈՒՅԹ"

"Ռեդիսոն Բլու" 4 աստղանի հյուրանոցը գտնվում է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքի կենտրոնում: Համաշխարհային ճանաչում վայելող Մեծ թատրոն կամ հանրահայտ Կրեմլ հյուրանոցից կարելի է հասնել 5 րոպեում: Հյուրանոցը հայտնի է նաեւ իր իտալական խոհանոցով եւ...
Օրերս այդ հյուրանոցը ձեռք բերեց "իտալական" նոր համբավ. այնտեղ ձերբակալվել էին քրեական 3 թագակիրներ. Դավիթ Օզմանովը,  Շալվա Օզմանովը եւ  Մալխազ Կոտուան, համապատասխանաբարª Դաթո Կրասնոդարսկի, Կուսո եւ Մախո Օչամչիրսկի մականուններ կրող "օրենքով" գողերը: Սանկտ Պետերբուրգից նրանք ժամանել էին Մոսկվաª կայանալիք գողական "համաժողովին" մասնակցելու նպատակով: Իրավապահ մարմինների "անհամեստ" հետաքրքրությունը, սակայն, գողերից մեկին զրկեց "ձայնի իրավունքից". Մախո Կոտուայի մոտ հայտնաբերվել էր հերոին: Առգրավված թմրանյութի քանակը Մախո Օչամչիրսկուն ՌԴ քրեական օրենքով "երաշխավորում" է առնվազն 3 տարի ազատազրկում: Առավելագույն պատիժը ստանալու դեպքում, Մախո Կոտուան անմիջականորեն չի մասնակցի գողական հավաքներին 10 տարի: Ինչ վերաբերում է նրա 2 ընկերներին, ապա նրանք "մաքուր" էին, սակայն չխուսափեցին  "խրատական", այն էª պրոֆիլակտիկ զրույցից:


ՔՐԵԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ. ՄՈՍԿՈՎՅԱՆ
ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ


ԽՍՀՄ-ի փլուզումից հետո էլ Մոսկվան մնում է սիրո եւ համերաշխության մայրաքաղաք: Այս անգամ մեգապոլիսում հանդիպել էին ոխերիմ թշնամիներ` քրեական աշխարհում ազդեցիկ "օրենքով գողեր" Սերգեյ Աքսյոնովն ու Շաքրո մականվամբ հայտնի Զախարիա Կալաշովը: Լավ տեղեկացված աղբյուրներից, այն էª իրավապահներից, հանրությանը հայտնի էր դարձել, որ նրանց թշնամության պատճառը սիբիրյան ալյումինային ակտիվներն էին. չէին կարողացել հալալ կիսել: Նույն աղբյուրները տեղեկացրել են նաեւ, որ հաշտության "քավորներ" էին հանդիսացել ոչ պակաս հեղինակություն վայելող Լուչոկը, Միխասն ու Պոտապըª "պոդոլսկայա", "սոլնցեեւսկայա" եւ "լիպեցկայա" հանցախմբերի առաջնորդները: 90-ականներից ծագած թշնամության ընթացքում Զախարիայի հանդեպ կատարվել էին մի քանի մահափորձեր, իսկ Շաքրոն փախել էր արտասահման: Սակայն արյուն, այնուամենայնիվ, թափվել էր. Աքսյոնովը կորցրել էր կյանքի ուղեկցին:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ