Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ)

ԻՆՉՈ՞Ւ Է ՀՀ ԿԲ-Ն ԹԱՔՑՆՈՒՄ "ԴՈԼԱՐԱՅԻՆ ԽԱՂԵՐ ՏՎԱԾ" ԲԱՆԿԵՐԻՆ

Արխիվ 12-16

ԻՆՉՈ՞Ւ Է ՀՀ ԿԲ-Ն ԹԱՔՑՆՈՒՄ "ԴՈԼԱՐԱՅԻՆ ԽԱՂԵՐ ՏՎԱԾ" ԲԱՆԿԵՐԻՆ

Դոլարի այս վայրիվերումների հետ կապված` ՀՀ ԿԲ-ն "բերանից փախցրել" էր, թե. "Հարուցվել են տարբեր հիմքերով 16 վարչական վարույթներ, որոնք օրենսդրական որոշակի ընթացակարգերի ավարտից հետո կհրապարակվեն": Թե կոնկրետ ինչում են մեղադրում այդ 16, այսինքնª հայաստանյան բանկերի մեծ մասին, ԿԲ-ն համառորեն չի մեկնաբանում: Ուստիեւ, փորձեցինք հարցին ավելի պարզ տեսանկյունից մոտենալª ԿԲ-ին դիմելով հարցով, թե կոնկրետ որ բանկերի մասին է խոսքը: Սակայն, ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից մեզ տրված պատասխանն առնվազն զարմանք է հարուցում: "Ի պատասխան ԿԲ վարույթում գտնվող գործերի մասին ձեր բանավոր հարցմանը, հայտնում ենք, որ վերահսկողության ընթացքում ԿԲ-ին հայտնի դարձած տեղեկությունները (այդ թվումª այն սուբյեկտների անվանումները, որոնց նկատմամբ հարուցվել են պատասխանատվության միջոցների կիրառման վարույթներ) ունեն գաղտնիության որոշակի ռեժիմ, որը սահմանափակում է վերջիններիս ազատ շրջանառությունը (տրամադրումը, հրապարակումը): Ավելին, ըստ օրենքիª ԿԲ-ն պարտավոր է հրապարակել բացառապես պատասխանատվության միջոցների կիրառման վարույթների վերաբերյալ որոշումները: Ելնելով վերոգրյալից, նպատակ հետապնդելով նվազեցնել ֆինանսական կազմակերպությունների գործարար համբավի վրա անհարկի բացասական ազդեցության ռիսկերըª ԿԲ-ն  ձեռնպահ է մնում ընթացիկ (չավարտված) վարույթների վերաբերյալ որեւէ հրապարակումից":
Ամեն ինչ պարզ է, միայն մնում է հասկանալ, թե ինչու ԿԲ-ն համառորեն չի ցանկանում ներկայացնել այն բանկերին, որոնց ինքն է կասկածում դոլարային ինչ-ինչ խաղերի մեջ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ