Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ)

ՓԱԽՈՒՍՏ 15.1.15 ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ

Արխիվ 12-16

ՓԱԽՈՒՍՏ 15.1.15 ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ

Ինչպես հայտնի է, Ռուսաստանում 5-րդ շարասյուները ինտենսիվորեն պատրաստվում են հունվարի 15-ին սկսել մոսկովյան Մայդանը: Սոցիալական ցանցերում, բլոգներում, այլ համացանցային հարթակներում տեղի է ունենում մասնակիցների հավաքագրում, բացահայտ կոչեր են հնչում` գալ մետաղաձողերով եւ "Մոլոտովի կոկտեյլներով":  Ռուսաստանի համապատասխան ծառայությունները պարբերաբար ջնջում են այդ էջերը, սակայն բավականին արագ ստեղծվում են նորերը:
Բնականաբար, նախապատրաստությունն ընթանում է ոչ միայն Մոսկվայում: Զուգահեռ հավաքագրում է հայտարարված նաեւ Երեւանում, ուր, հուրախություն Զարուհի Փոստանջյանի հեղափոխական հոգու, մեր տեղեկություններով` համակարգումը հանձնարարված է հենց իրեն: Սակայն... Հայոց մայրաքաղաքում ամեն ինչ թարս է: Կամավորագրվելուց "թռնում են" բոլորը, ովքեր կարողանում են: "Ֆեյսբուքում" սկսվել է "հակերային հարձակումների" ալիք, ու բազում արեւմտամոլ ակտիվիստներ հերթով փակում են սեփական էջերը, իսկ հետո "խաբար հասցնում", որ դարձել են անհայտ հակերների զոհ: Այդպիսի "փախուստային" գործընթացի մեջ է նույնիսկ հեղափոխության եւ արեւմտյան արժեքների այնպիսի վառ կանթեղը, ինչպիսին է թուրքական դրոշով գավաթից հաճույքով սուրճ վայելող Գայանե Առուստամյանը, որը ընդամենը 2 շաբաթ առաջ սպառնում էր ծիածանագույն դրոշով գալ իշխանական շենքերի մոտ:
Թե ինչն է պատճառը, որ այդպիսի վախ է ընկել մեր հեղափոխականների "ջանները", բավականին պարզ է` բոլորը հասկանում են, որ 15.1.15 հեղափոխության շանսերը ինչպես Երեւանում, այնպես էլ Մոսկվայում հավասար են զրոյի:
Գումարած դրան` մեր 5-րդ շարասյուների ահը խտացավ այն բանից հետո, որ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը զգուշացրեց, որ այսուհետ կիրառվելու է օրենքի այն դրույթը, որը պատասխանատվություն է սահմանում` սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչերի համար:
Այնպես որ, մեզանում մկան ծակի գինը էապես աճել է, ու 1000 թումանը հաստատ դրան չի հերիքելու: Ի դեպ, որոշակիորեն պարզ է դառնում, թե ինչու ԲՀԿ առաջնորդը քաղաքական ուժերի եւ հասարակական շարժումների համաժողով է հայտարարել հունվարի 20-ին, այլ ոչ թե ավելի վաղ, կամ ուշ: Հունվարի 20-ին արդեն պարզ կլինի, ու հիմնականում Մոսկվայում տեղի ունեցող զարգացումներից, թե ինչ ընթացք է ստանում 15.1.15 հեղափոխությունը, եւ ըստ այդմ, հնարավոր կլինի կողմնորոշվել` համաժողովը որդեգրի արմատական հեղափոխակա՞ն, թե՞ միանգամայն չափավոր կառուցողական կեցվածք: Բայց բոլոր դեպքերում պարզ է, որ մերոնցից Պողոս-Պետրոս, այսինքն` հեղափոխական չի ստացվի:

ԱՐՄԱՆ ԱՐԱՄՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ