Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ)

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ԸՆՏԱՆԻՔԸ`ՏՆԱՆԿ ՎԻՃԱԿՈՒՄ.« ՆՈՐ ՏԱՐԻ Է ԳԱԼԻՍ, ՈՉԻՆՉ ՉՈՒՆԵՆՔ»

Արխիվ 12-16

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ԸՆՏԱՆԻՔԸ`ՏՆԱՆԿ ՎԻՃԱԿՈՒՄ.« ՆՈՐ ՏԱՐԻ Է ԳԱԼԻՍ, ՈՉԻՆՉ ՉՈՒՆԵՆՔ»

 

Դեկտեմբերի 19-ին վերաքննիչ դատարանը մերժել է  Դարբազյանների ընտանիքի  բողոքը: Հիշեցնենք` խոսքը վերաբերում է  ազատամարտիկ Վարդան Դարբազյանի  բնակարանի խնդրին, որի մասին «Իրավունքը» նախորդ հրապարակներում անդրադարձել է: Խնդիրը վերաբերում է Մադոյան փողոցի 24 տանը, որը կռվախնձոր էր դարձել Դարբազյանների ու նրանց դրկից Սարգսյանների միջեւ:


Ամեն ինչ սկսվել է 1988 թ-ին, երբ Դարբազյանները գնել են Մադոյան փողոցի 24 տունը մայր ու որդի Արմենուհի և Անդրանիկ Սարգսյաններից՝ իրենց հարևանից, նրան վճարելով 12.000 ռուբլի, սակայն այդ գումարի դիմաց որևէ փաստաթուղթ չեն վերցրել: Հետագայում Սարգսյանների ժառանգ Մելինե Սարգսյանը չեղյալ է համարել հարեւանների այդ գործարքը եւ պահաջել ազատել բնակարանը: Գործը հասել է դատական ատյաններին, մասնավորապես Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 4-ին, մերժել է Վարդուհի Գևորգյանի հայցը, որով պահանջել էր Մադոյան փողոցի 24 տան և տնամերձ հողի նկատմամբ իր ընտանիքի կողմից փաստացի զբաղեցրած մասը ճանաչել որպես իր սեփականություն, իսկ նվիրատվության պայմանագիրը եւ այլ անձի՝ Մ. Սարգսյանի անվամբ սեփականության իրավունքի գրանցումը ճանաչել անվավեր: Դարբազյանների ընտանիքին սեպտեմբերի 12-ին ԴԱՀԿ-ի միջոցով վտարել են:

«Իրավունքի» հետ զրույցում  Դարբազյանների ընտանիքի փաստաբան Վարդա Զուռնաչյանն ասաց, որ դեռ  չգիտեն` որոնք են լինելու իրենց քայլերը, բայց սպասելի էր, որ վերաքննիչ դատարանն անփոփոխ կթողնի առաջին ատյանի վճիռը: «Ես դեկտեմբերի 19-ի որոշումը չեմ ստացել ու դեռ չգիտեմ` ինչ ենք անելու: Տեսնենք` վարչական դատարանում գործն ինչ ընթացք կստանա, ըստ այդմ` կորոշենք: Երեւի նոր հայց ներկայացնենք դատարան վճռաբեկ դատարան դիմելուց հետո»,- ասաց պրն Զուռնաչյանը:

Կապ հաստատեցինք նաեւ ազատամարտիկի կնոջ`Վարդուհի Գեւորգյանի հետ, ով  արտասվելով ասաց, որ օրենք չի գործում Հայաստանում. «Ո՛չ գրանցում ունենք, ո՛չ ծածկ ունենք գլխներիս, ո՞վ մեզ աշխատանք կտա: Երկու թոռներս` մեր երկրի ապագա զինվորները, զրկված են մանկապարտեզ գնալուց: Մենք օդից կախված մարդիկ ենք: Նոր տարի է գալիս, ոչինչ չունենք: Ինչի մասին  է խոսքը»:

Ազատամարտիկի կնոջ խոսքով`իրեն աշխատանքից հանել են գրանցում չունենալու պատճառով, իսկ որդին էլ չի կարողանում աշխատանք գտնել`ընտանիքին կերակրելու համար:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ



Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ