Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ)

ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ, ԸՍՏ ԻՍ, ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆՆ Է

Արխիվ 12-16

ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ, ԸՍՏ ԻՍ, ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆՆ Է

Չարենցավան քաղաքի Գառզուի անվան արվեստի դպրոցի տնօրեն Տատյանա Սաղաթելյանի հետ ունեցած հարցազրույցում փորձեցինք ավելի մանրամասն ծանոթանալ դպրոցի մշակութային կյանքին:
-Ե՞րբ է հիմնադրվել դպրոցը, ի՞նչ բաժիններ ու քանի՞ սան ունի:
-1979թ. հիմնադրվել է Չարենցավանի արվեստի դպրոցը: Ունենք գեղարվեստի բաժին, պարային բաժին, գործիքային բաժիններ, կլասիկ եւ ժող: Այսօրվա դրությամբ ավելացվել են բաժիններ`էստրադային երգ, թավջուրակի բաժին, ժող-գործիքների բաժին: Վերջին վեց տարվա մեջ եղավ երեխաների թվի աճ` 230-ից համալրվելով 590 աշակերտով:
- Ինչպիսի՞ միջոցառումներ եք իրականացրել այս տարի եւ ի՞նչ կազմակերպությունների հետ:
- Օգոստոսի 31-ից սկսած` արդեն անցկացրել ենք բազմաթիվ միջոցառումներ` Զորավար Անդրանիկի մահվան 100 ամյակին նվիրված` անցկացրել ենք համերգ նրա տուն-թանգարանում ազգագրական երգերով եւ ազգագրական տարրերով, մեր քաղաքի օրվան նվիրված միջոցառում, մարզադաշտի բացման հետ կապված, այսինքն` որպես քաղաքային միջոցառումներ, մենք մեր մասնակցությունը ցուցաբերել ենք: Ինչպես նաեւ Անկախության օրվան նվիրված միջոցառում ենք կազմակերպել: Անցկացրել ենք շատ մեծ միջոցառում` << Նվիրիր կյանք >> հիմնադրամի հինգ ամյակին նվիրված: Նախօրոք երկու ամիս առաջ արդեն կազմակերպչական աշխատանքները տարվել են: Չարենցավանի դպրոցների, մանկապարտեզների ուժերով հավաքել ենք գումար` 1.200.000, փոխանցել ենք այդ հիմնադրամին եւ հոկտեմբերի 22-ին կազմակերպել ենք ցուցահանդես եւ համերգ` նվիրված հինգ ամյակին: Ունեցել ենք հյուրեր Երեւանից, ներկա է եղել ՀՀ առաջին տիկինը, ով հանդիսանում է տվյալ հիմնադրամի նախագահը: Ընթացքում մասնակցել ենք ռուս-հայկական համագործակցության անցկացրած համերգներին: Մեր սաները մասնակցել են <<песня дружбы>> մրցույթին, որն անցկացնում էր Ռուսաստանի հայերի միությունը, եւ ունեցանք մասնակիցներ, ովքեր մասնակցեցին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կազմակերպված գալլա համերգին: Անցկացրել ենք համերգ Նորքի համար 4 ծերանոցում, Երեւանի հաշմանդամ երեխաների թիվ 17 հատուկ դպրոցում: Դեկտեմբերի 20-ին Ռուսաստանի դեսպանատանն անցկացվեց մեծ միջոցառում` նվիրված հայ-ռուսական համագործակցությանը, որին մենք մեր մասնակցությունը եւս ունեցանք:
- Ի՞նչ կազմակերպությունների հետ եք համագործակցում եւ ի՞նչ ձեռքբերումներ ունեք:
- Գրեթե բոլոր կազմակերպությունների հետ մենք համագործակցում ենք, այդ թվում նաեւ Սլավոնական համալսարանի, ФСБ-ի, Ռուսաստանի դեսպանատան հետ եւ այլն: Օրինակ, դեկտեմբերի 25-ին մենք անցկացնելու ենք համերգ ծերերի համար` << Благотварительная организация Армении>> կազմակերպության օգնությամբ: Դեկտեմբերի 27-ին Ռեսուրս կենտրոնը կազմակերպելու է ամանորյա միջոցառում հաշմանդամ երեխաների համար` մեր սաների ելույթներով: Անցյալ շաբաթ Հրազդան քաղաքում կազմակերպվեց միջոցառում երիտասարդական թեւի կողմից, որին իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան նաեւ մեր երեխաները:
- Շուտով տարեմուտ է, ի՞նչ կմաղթեք ձեր սաներին եւ ընդհանրապես հայ ժողովրդին:
- Ամենակարեւորը, ըստ իս, խաղաղություն լինի, որի առկայության դեպքում միայն մենք կարող ենք հանգիստ շարունակել մեր մշակութային եւ դաստիարակչական գործունեությունը: Չնայած որ մենք կարողանում ենք մեր խնդիրները լուծել մեր իսկ ուժերով, սակայն կցանկանայի, որ դպրոցն ունենար որեւէ հովանավոր: Քանի որ պարային բաժինը մեծ է, զգեստների խնդիրը լուծելը արդեն դժվարություն է առաջացնում: Կան նմանատիպ բազմաթիվ խնդիրներ, սակայն առաջնայինը սա է:

ՇԱՀԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ