"ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆԸ" ԱԿՑԻԱՅԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՅՈՒՆԻԲԱՆԿԸ ՓՄՁ-ՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱՆՎՃԱՐ ՀԱՇՎԱՐԿԱԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
Արխիվ 12-16ԱԿՑԻԱՅԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՅՈՒՆԻԲԱՆԿԸ
ՓՄՁ-ՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱՆՎՃԱՐ
ՀԱՇՎԱՐԿԱԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
Յունիբանկը հայտարարում է "Աջակցություն ՀՀ ձեռնարկատիրությանը" նոր ակցիայի մեկնարկման մասին, որն ուղղված է տնտեսության առաջխաղացման եւ նոր աշխատատեղերի ստեղծման համար առանցքային նշանակություն ունեցող փոքր եւ միջին բիզնեսի զարգացման խթանմանը:
Բանկն առաջարկում է իրավաբանական անձանց եւ անհատ ձեռներեցներին բանկային հաշիվների բացում եւ սպասարկում արտոնյալ պայմաններով`
l հաշվի բացում` անվճար
l հաշվի սպասարկում` անվճար
l հաշվից քաղվածքի, տեղեկանքի տրամադրում`
անվճար
l չեկային գրքույկի տրամադրում` անվճար
l դրամական փոխանցումների իրականացում
(ներբանկային, միջբանկային փոխանցումներ)`
անվճար
l "Ինտերնետ Բանկ-Հաճախորդ" համակարգի
տեղադրում, ուսուցում եւ սպասարկում` անվճար
l արտարժույթի փոխանակում` հատուկ
փոխարժեքների սահմանում
Առաջարկից կարող են օգտվել այն ՀՀ ռեզիդենտ ձեռնարկություններն ու անհատ ձեռներեցները, որոնց ամսական շրջանառությունը չի գերազանցում 50 մլն ՀՀ դրամը, իսկ աշխատակիցների քանակը` 100-ը: Ակցիան նախատեսված է նոր հաճախորդների համար եւ գործում է միայն 20.12.2014-ից մինչեւ 28.02.2015թ. բացվող հաշիվների համար:
Յունիբանկը մշտապես ակտիվ աշխատել է փոքր եւ միջին բիզնեսի հետ` առաջարկելով նրանց հետաքրքիր եւ շահավետ պայմաններ ինչպես վարկավորման, այնպես էլ` սպասարկման համար: ՓՄՁ-ների համար բանկային ծառայությունների հասանելիության եւ հարմարավետության բարձրացման նպատակով, ամանորյա տոների նախաշեմին բանկը որոշեց հայտարարել հատուկ ակցիա, որը փաստորեն ենթադրում է հաշվարկադրամարկղային ծառայությունների ողջ փաթեթի մատուցումը` անվճար:
Իրավաբանական անձանց համար Յունիբանկը նաեւ գործողության մեջ է դրել "Ամանորյա+" նոր ավանդը բարձր` մինչեւ 16% տարեկան տոկոսադրույքով:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ