Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ

ԾՆՈՂԸ ՊԵՏՔ Է ՀԱՍԿԱՆԱ ԵՐԵԽԱՅԻ ՈՒԺԵՂ ԵՎ ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԸ ՈՒ ՍԹՐԵՍԻ ՄԵՋ ՉԳՑԻ ԵՐԵԽԱՅԻՆ

Արխիվ 12-16

ԾՆՈՂԸ ՊԵՏՔ Է ՀԱՍԿԱՆԱ ԵՐԵԽԱՅԻ ՈՒԺԵՂ ԵՎ ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԸ ՈՒ ՍԹՐԵՍԻ ՄԵՋ ՉԳՑԻ ԵՐԵԽԱՅԻՆ


Դեկտեմբերի 23-ին Համազգային թատրոնում տեղի կունենա «Թոփ մոդել Հայաստան 2014» մրցույթը, որին մասնակցում են 3 տարիքային խմբեր ներկայացնող մասնակիցներ: «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիայի հիմնադիր ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում  մանրամասնեց , որ մինչ մրցույթը մասնակիցների հանդիպումները դերասանների հետ, էթիկայի դասախոսությունները եւ մարզասրահ այցելությունը նախատեսված է մասնակիցների միջեւ մտերմիկ միջավայր ստեղծելու համար. «Այդ ամենն արվում է որպեսզի նախ մասնակիցներն իրենց մրցակից չզգան ե՛ւ  այդ օրը, ե՛ւ ընդհանրապես: Բնականաբար այդ օրը մեկ գլխավոր մրցանակակիր է լինելու, որը մասնակցելու է միջազգայիյն մրցույթների, ուստի ուզում ենք, որ այդ երեխաները նորմալ ընդունեն այն փաստը, որ հաղթողը մեկն է լինելու»,- ասաց Գ. Ասատրյանն ու հավելեց. «Ուզում ենք լրացնել այն բացը, որ վերջին տարիներին գեղեցկության մրցույթներ չեն անցկացվում: Իհարկե լինում են անհասկանալի անուններով մրցույթներ, որոնք անցկացվում են դրսում: Մենք փորձում ենք լավ ավանդույթ ստեղծել, նման բան իհարկե լինում էր նաեւ «Միսս Հայաստան» մրցույթի ժամանակ, երբ մասնակիցները մտերիկ հանդիպումներ էին ունենում»:

Այնուամենայնիվ, հայկական տարբերակում մրցակիցները մտերմիկ  հանդիպումից հետո տուն են վերադառնում եւ շատ հաճախ ընտանիքի անդամները նաեւ ազդեցություն են ունենում, ասելով, որ դու ես ամենալավը, եւ դու պիտի հաղթես: Սակայն, այդ մասին էլ են հոգացել մրցույթի կազմակերպիչները` մասնակիցների ծնողների հետ զրույցների միջոցով: Գ. Ասատրյանի հավաստմաբ, եթե երեխան առողջ բանականություն ունի ծնողների ճնշումները տեղ չեն հասնում. «Եթե երեխան առոջղ է դատում, նա չի թողնի, որ տանն այդ կարգի խոսակցությունները շարունակություն ունենան: Երբ ծնողն ասում է, որ դու պիտի հաղթես, ի՞նչ պիտի փոխի, երեխան իրենց հնարավորինս դրսեւորում է այնպես ինչպես, որ կա, ավելին չի կարող անել: Այստեղ  հիմնականում առավելությունը տրվում է բնատուր գեղեցկությանը`հիմնականում հասակը, իսկ լավ քայլքը արդեն առավելություն է:  Ծնողը պետք է հասկանա իր երեխայի  ուժեղ եւ թույլ կողմերը եւ ավելորդ սթրեսի մեջ չգցի երեխային: Մրցակցությունն էլ պետք է առողջ լինի, ինչպես տնտեսությունը եւ բիզնեսը»:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ