Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՊԱՀՊԱՆԵՆ ՀԵՌՈՒՍՏԱԴԻՏՈՂԻ ՆՅԱՐԴԵՐԸ

Արխիվ 12-16

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՊԱՀՊԱՆԵՆ ՀԵՌՈՒՍՏԱԴԻՏՈՂԻ ՆՅԱՐԴԵՐԸ

Օրերս խորհրդարանն ընդունեց Հանրային հեռուստատեսությանը վերաբերող մի շարք օրենսդրական փոփոխություններ, այդ թվում ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի երկու առաջարկները: Այս կապակցությամբ մենք դիմեցինք պատգամավորին` տեղեկանալու նրա առաջարկների բովանդակության համար:
Ինչպես մեզ տեղեկացրեց Հայկ Բաբուխանյանը, առաջարկություններից մեկն այն էր, որ Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվող սոցիալական գովազդի կամ հովանավորների մասին հիշատակման տեւողությունը պետք է սահմանափակվի եւ չգերազանցի հաղորդման տեւողության 2,5 տոկոսը: Երկրորդ առաջարկն այն է, որ որպես հեռուստահաղորդման հովանավոր հանդես չգան շահումով խաղերի, խաղատների, գիշերային ակումբների եւ օրենքով արգելված այլ ապրանքների ու ծառայությունների ներկայացնողները:
"Կարծում եմ` այս առաջարկությունները մի կողմից դրականորեն կազդեն Հանրային հեռուստատեսության եթերաժամի որակի վրա, մյուս կողմից նպաստավոր են հեռուստադիտողների նյարդերի պահպանման, ինչպես նաեւ հեռուստատեսության բարոյադաստիարակչական գործառույթի իրականացման առումով",- ասաց պատգամավորը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ