"ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿՆ ԱՌԱՆՑ ՌԵԺԻՄԻ",-ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԻ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է"
Արխիվ 12-16"Հանրային խորհրդի կրոնի եւ ազգային փոքրամասնությունների ենթահանձնաժողովում տոն են տալիս աղանդավորները: Ավելին, աղանդավորական կազմակերպությունների ղեկավարները ամեն կերպ փորձում են իրենց ձեռքը վերցնել հանձնաժողովի կառավարումը",- անդրադառնալով տարբեր աղանդավորական կազմակերպությունների տարածմանը Հայաստանում, մեզ հետ զրույցում ասաց "Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոն" ՀԿ-ի նախագահ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԸ:
-Համեմատած նախորդ տարիների` այսօր Հայաստանում ավելի շատ են տարածում գտնում տարբեր աղանդավորական կազմակերպություններ, եւ այդ իսկ պատճառով մենք պետք է ավելի զգոն լինենք միայն այդ դեպքում մեզ կհաջողվի բացահայտել նրանց գաղտնի գործունեությունը:
- Բայց, օրինակ, "Կյանքի խոսք" աղանդը, կարծես թե, զիջում էր իր դիրքերը, թե՞...
- Ոչ, Դուք պետք է միայն տեսնեք, թե ամեն շաբաթ-կիրակի ինչ մեքենաներով են հաճախում իրենց եկեղեցի, նրանց թվում է նաեւ Բարդակչյանը:
- Այսօր ո՞ր աղանդներն են առավել ակտիվ:
- Հայաստանում տարածում գտած բոլոր աղանդները անխտիր` ամեն մեկն իր ձեւով: Ըստ երեւույթին, նրանք սպասում են 2015 թվականի ապրիլի 24-ին, քանի որ աղանդավորականների գաղափարախոսությունը հետեւյալն է` "Հարյուրամյակն առանց ռեժիմի":
- Իսկ, ըստ Ձեզ, նրանք հրապարակավ համագործակցո՞ւմ են "Հարյուրամյակն առանց ռեժիմի" նախաձեռնությանը տեր կանգնող "Նախախորհրդարանի" անդամների հետ:
- Այո, իհարկե, "Նախախորհրդարանի" անդամներից ոմանք պաշտպանում են աղանդավորներին:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ