Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում»

Ո՞ՒՄ ՀԱՇՎԻՆ ԷԻՆ ԻՆՔՆԱՀԱՍՏԱՏՎՈՒՄ ՆԱԽԿԻՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԻՍ ԴԱՏԱԽԱԶՆԵՐԸ

Արխիվ 12-16

Ո՞ՒՄ ՀԱՇՎԻՆ ԷԻՆ ԻՆՔՆԱՀԱՍՏԱՏՎՈՒՄ ՆԱԽԿԻՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԻՍ ԴԱՏԱԽԱԶՆԵՐԸ

ՀՀ քննչական կոմիտեի ստեղծումը, ըստ հասարակության տարբեր խավերի "դիտորդների", պայմանավորված էր 2 հանգամանքով:
Առաջինը` անհրաժեշտություն էր ծագել որակ հաղորդել քրեադատավարական գործընթացներին, եւ երկրորդըª առավելագույնս օգտագործել Աղվան Հովսեփյանի աշխատանքային փորձը:
Երկրորդը հաջողվեց, ինչ վերաբերում է առաջինին...
ՀՀ ՔԿ-ի գործունեություն ստեղծելուց հետո կես տարվա ընթացքում "պսակվեց" հետեւյալ իրադարձություններով.
Հոկտեմբերի վերջին, ՀՀ Գլխավոր դատախազությունը քրեական գործեր էր հարուցել ՀՀ ՔԿ Շենգավիթ եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների 3 պաշտոնյաների նկատմամբ: Այդ անձինք, ըստ դատախազության ներքին համոզմունքի, "իրենց վարույթում գտնվող քրեական գործերի նախաքննության ընթացքում չարաշահել էին պաշտոնեական լիազորությունները...":
Երկու օր անց հանրությունը տեղեկացվեց, որª "նախաքննության նկատմամբ հսկողություն եւ դատավարական ղեկավարում իրականացնելու ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազի նկատմամբ":
Գլխավոր դատախազության վերը նշված ներքին համոզմունքն այնքան խոր ու ամուր էր, որ երբ քրեական վարույթն իրականացնողները կարճեցին հարուցված գործերը, վերջինիս "քավորները" (ՀՀ դատախազություն) վերացրին կարճման որոշումները, որպեսզի կարճ ժամանակ անց... կարճեն այդ գործերը` իրենց ձեռքով:
Այսպիսով, նախկին Գլխավոր դատախազ, ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը հաղթեց իր հետնորդին: Ոմանք այս հակադրությունը որակեցին որպես շոու, սակայն ավելի հավանականն այն է, որ այդ անձինք "քրեաիրավական աշխարհում" ինքնահաստատման փորձեր էին անում:
Ո՞ւմ հաշվին:
Նկատի ունենալով, որ "համաներված" իրավապահներն իրենց "չարաճճիությունները" կատարել էին իրենց վարույթներում կամ հսկողության ներքո գտնվող քրեական գործերի նախաքննության ընթացքում, կցանկանայինք տեղեկանալ, թե ինչ ճակատագրերի արժանացան այն անձինք, ում նկատմամբ քննիչները չարաշահել էին իրենց լիազորությունները, իսկ դատախազը թույլ էր տվել անփութություն:
Թե չէª անհարմար է գոնե այն միամիտների առջեւ, որոնք մի պահ կարծեցին, թե իրավալկտիությունը վերանում է իրավապահ համակարգում...

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ