Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում»

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ՀԻՇԵՑՆՈՒՄ ՑՈՒՐՏ ՈՒ ՄՈՒԹ ՏԱՐԻՆԵՐԸ

Արխիվ 12-16

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ
ՀԻՇԵՑՆՈՒՄ ՑՈՒՐՏ ՈՒ ՄՈՒԹ ՏԱՐԻՆԵՐԸ


Հայաստանի սպառողական շուկայում ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել: Ժամ առ ժամ թանկանում են ապրանքները, իսկ թե քանի տոկոսով` դժվար է ասել, քանի որ րոպեների ընթացքում  որոշ ապրանքատեսակներ կարող են թանկանալ 10, 20, եւ նույնիսկ 50 տոկոսով: Եթե այսպես շարունակվի, օրեր անց  100 տոկոսանոց թանկացումն ապահովված կլինի:
Թանկացումների վերաբերյալ  համապատասխան մարմիններն արդեն տվել են իրենց մեկնաբանությունները` նրանցից ոմանք այդ ամենը կապում են տարադրամի փոխարժեքի անկումով եւ տատանումներով, ոմանք` նախատոնական շրջանի հետ, սա այն դեպքում, երբ թանկացումներ շուկայում նկատվել են  դեռեւս այս տարվա նոյեմբերի սկզբից: Սպառողական շուկան ուսումնասիրող բազմաթիվ հասարակական կազմակերպություններ արդեն բազմիցս բարձրաձայնել են, որ թանկացումներն անօրինական են` տնտեսվարողները սպառողների իրավունքները ոտնահարելով` հարստացնում են իրենց գրպանները: Իսկ սպառողն այլ ընտրություն չունենալով` ստիպված  ձեռք է բերում իրեն անհրաժեշտ ապրանքները: Եթե նախկինում առօրյա գնումների համար մարդիկ ծախսում էին 5-7 հազար  դրամ, ապա այսօր այդ գումարը պետք է կրկնապատկեն եւ եռապատկեն` մեկ օրվա սնունդ ունենալու համար: Այս թանկացումները, ըստ  "Իրազեկ եւ պաշտպանված սպառող" ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի` կշարունակվեն նաեւ Ամանորից հետո, քանի որ չկա վերահսկողություն եւ այսօրվա շուկան ընդհանրապես չի ուսումնասիրվում: Նրա խոսքով` թանկացումների վրա մասնակիորեն ազդել է տարադրամի փոխարժեքի անկումը, սակայն համաչափության առումով, այն կապ չունի թանկացումների հետ. "Այսօր տարադրամի փոխանակման կետերն աշխատում են միմյանցից անկախ: Ո՞վ է այս ամենի համար մեղավոր: Սպառողակն շուկայում կաթ արտադրող երեք խոշոր ընկերություններից երկուսը բարձրացրել են կաթի գները, իսկ մեկը` ոչ, ինչի՞ հետեւանք է սա",- "Իրավունքի" հետ զրույցում նշեց Բ. Պիպոյանը: Նա դժվարացավ նշել, թե Ամանորի սեղան պատրաստելու համար ինչքան գումար է անհրաժեշտ, քանի որ չգիտի, թե մարդիկ ինչ կգնեն սեղանը զարդարելու համար. "Մարդիկ ամբողջ տարին վատ պայմաններում են ապրում եւ ուզում են, որ գոնե մեկ-երկու օր լավ ապրեն: Այն մարդիկ, ովքեր նախորդ տարի Ամանորի սեղան պատրաստելու համար ծախսել են 150 հազար դրամ, այս տարի ստիպված կլինեն նույն սեղանը պատրաստել 300-350 հազար դրամով",- ընդգծեց Բ. Պիպոյանը:
Դեռ անհայտ է, թե ինչքան ժամանակ կշարունակվեն թանկացումները, մանավանդ, այն դեպքում, երբ  շատ տնտեսվարողներ որոշ ապրանքատեսակներ հանել են վաճառքից` սպասելով, որ տվյալ ապրանքի արժեքն էլ ավելի կբարձրանա: Իսկ որոշ խանութներում էլ մեծածախ վաճառք չի իրականացվում` կրկին նույն նպատակով: Մնում է հուսալ, որ համապատասխան մարմիններն իրավիճակին կտան լուծում, հակառակ դեպքում ստիպված կլինենք կրկին վերհիշել 90-ականների մութ ու ցուրտ տարիները:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ