Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ

ԴՐԱՄԻ ԱՐԺԵԶՐԿՈՒՄ. ՍՊԵԿՈՒԼՅԱՑԻԱ՞, ԹԵ` ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արխիվ 12-16

ԴՐԱՄԻ ԱՐԺԵԶՐԿՈՒՄ.
ՍՊԵԿՈՒԼՅԱՑԻԱ՞, ԹԵ` ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Վերջին օրերին Հայաստանում դրամի, դոլարի եւ ռուբլու ինքնարժեքի տատանումն իսկական խուճապ առաջացրեց մարդկանց մոտ: Նախորդ տարիների համեմատ` այս տարի մի քանի օրվա ընթացքում դոլարի ինքնարժեքը բարձրացավ 1,5 անգամ, իսկ ռուբլին արժեզրկվեց: Տարադրամի փոխարժեքի տատանումներին զուգահեռ` սպառողական շուկայում գրանցվեցին աննախադեպ թանկացումներ, որոնք էլ ավելի մեծացրեցին մարդկանց խուճապը: Որոշ մասնագետներ ստեղծված իրավիճակին տվեցին "արհեստականորեն ստեղծված խուճապ" բնորոշումը, իսկ ոմանք հաստատեցին` տնտեսական ճգնաժամի հետեւանք է:
"Իրավունքը" համապատասխան մարմիններից փորձեց պարզել, թե խուճապն արհեստականորե՞ն է ստեղծվել, թե ոչ:
Ֆինանսների նախարար ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ նշեց.
- Սա դրամավարկային քաղաքականության հետ կապված խնդիր է, որը Կենտրոնական բանկի լիազորությունների մեջ է մտնում: Բայց դա այսօր բոլորիս խնդիրն է դարձել, որովհետեւ տնտեսության վրա մեծ ազդեցություն ունի դրամի արժեզրկումը, դրա համար էլ մենք հիմա համատեղ ջանքերով փորձում ենք այս վիճակից դուրս գալ: Մեղավորներ փնտրել պետք չէ, դուք տեսեք եւ կհամոզվեք, որ աշխարհի բոլոր երկրներում էլ նույն խնդիրները կան, պարզապես մեր երկրում դա շատ արագ տեղի ունեցավ: Եվ այդ արժեզրկումից հետո նորից կայուն վիճակի հետ գալը բավականին բարդ պրոցես է եւ շատ հանգամանքներից է կախված: Ընդհանրապես, կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ, արհեստական պատճառներ, պետք է տարանջատել դրանք եւ գնալ կայունացման ճանապարհով, որպեսզի արագ շտկվի իրավիճակը: Այս պահին Կենտրոնական բանկն իր լիազորության սահմաններում հնարավոր ամեն ինչ անում է` իրավիճակը կայունացնելու համար եւ այն խոստումները, որոնք Կենտրոնական բանկը ներկայացրել է կառավարությանը, բավական հուսադրող են:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ ընդգծեց.
- Բանկային ցանկացած հաշիվներ ունեցող քաղաքացիների, համենայնդեպս, դրամական փոխանցումների որեւէ մի սահմանափակում այսօր չկա: Դոլար-դրամային արտարժութային շուկայում տեղի է ունենում որոշակի խուճապային իրավիճակներ, եւ ես ձեզ 100 տոկոսով կարող եմ ասել, որ այդ տատանումներն անկախ որեւիցե բանից, իջնելու են: Այսօրվա դրությամբ կարող են սկսել անգամ դոլարով ապրանք վաճառել, կարող են միանգամից երեք անգամ գին թանկացնել, բայց դա չի նշանակում, որ այդ ամենն օրինական է, եւ դրանք համապատասխան արձագանք կստանան: Իհարկե, Կենտրոնական բանկը պատասխանատու է այս ամենի համար ֆինանսական ոլորտում, բայց դրանից բացի` շատ այլ գործոններ կան` տնտեսական մրցակցություն, կառավարության որոշակի օղակներ եւ այլն:
Քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ նկատեց.
- Իհարկե, այս ամենի մեջ որոշակի սպեկուլյատիվ տարրեր կան,  պարզելու համար անհրաժեշտ է իմանալ Վրաստանի լարիի եւ դրամի անկման տոկոսները: Դրանց համեմատությունից  առաջացած տարբերությունը համարվում է այն սպեկուլյատիվ հատվածը, որն առկա է Հայաստանում: Ես Վրաստանի օրինակը բերեցի, քանի որ երկու երկրների տնտեսություները մոտավորապես իրար նման են: Շատերն այս խուճապը կապում են Հայաստանի ԵՏՄ անդամակցության հետ, բայց իրականում այդպես չէ, տնտեսական անկում նկատվում է: Ճիշտ է, Կենտրոնական բանկը մարդկանց հուսադրում է, թե ամեն ինչ կկարգավորի, բայց մինչեւ կարգավորվի, ժողովրդին էլ փող չի մնա:


Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում կատարել է հարցում` պարզելու համար, թե տարադրամի փոխարժեքի տատանման շուրջ առաջացած խուճապը արհեստականորե՞ն է ստեղծվել, թե` ոչ:
Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում կատարել է հարցում`պարզելու համար, թե ըստ քաղաքացիների, ովքեր են մեղավոր այդ իրավիճակում:
1. Իրավիճակն ամբողջովին կամ առավելապես արհեստականորեն ստեղծված է օլիգարխների եւ կոռումպացված չինովնիկների ջանքերով- 41%:
2. Իրավիճակը հետեւանքն է Ռուսաստան-ԱՄՆ գլոբալ հակամարտության, ու, օբյեկտիվորեն, դրանից չէինք կարող խուսափել - 28%:
3. Արժեզրկումը արհեստականորեն ստեղծել են ամերիկացիները եւ նրանց տեղական կամակատարները` ձգտելով պատժել Հայաստանին` Եվրասիական միություն գնալու համար - 20%:
4. Դժվարանում ենք պատասխանել - 11%:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ