Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ

ՄԻՆՉ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԿԵԼ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆԿՄԱՆ ՀԵՏԵՎԻՑ, ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ԼՈԲԲԻՍՏՆԵՐԸ ՄԻ ՈՂՋ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆԿՈՒՄ ԵՆ ԾՐԱԳՐՈՒՄ

Արխիվ 12-16

ՄԻՆՉ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԿԵԼ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆԿՄԱՆ ՀԵՏԵՎԻՑ,
ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ԼՈԲԲԻՍՏՆԵՐԸ ՄԻ ՈՂՋ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆԿՈՒՄ ԵՆ ԾՐԱԳՐՈՒՄ


Դոլար-ռուբլի-դրամ տատանումներով տարված հանրությունը մինչ փորձում է գլուխ հանել տնտեսական իրավիճակից, ստվերում շարունակում են գործել համասեռամոլների լոբբիստները ու ոչ միայն տնտեսությունը, այլեւ ողջ պետությունն են ծրագրում հիմնահատակ քանդել` նոր, վարկաբեկված կամ խայտառակ արժեհամակարգ մեր ընտանիքներ մտցնելու մոլուցքով տարված: Այս ամենի դեմն առնելու նպատակով "Հանուն ընտանիքի" խորագրի ներքո օրերս մի շարք քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների, Հայ առաքելական սուրբ եկեղեցու հոգեւոր դասի ներկայացուցիչների եւ անհատների մասնակցությամբ տեղի ունեցավ "Հոգեւոր-ազգային արժեհամակարգի դեմ ուղղված սպառնալիքները, դրանց դիմագրավելու ձեւերը եւ միջոցները" թեմայով համաժողով: Համաժողովի արդյունքում շուրջ 100 հասարակական, քաղաքական կազմակերպությունների, նախաձեռնությունների, կենտրոնների, միությունների, ԶԼՄ-երի ներկայացուցիչների կողմից ստորագրվեց "ՀԱՆՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻ" հոգեւոր-ազգային արժեհամակարգի պաշտպանության համահայկական դաշինք"-ի (այսուհետ` "ԴԱՇԻՆՔ") ստեղծման մասին հռչակագիրը եւ մշակվեց համապատասխան բանաձեւի նախագիծ, որը կներկայացվի ՀՀ իշխանություններին:

"ՓԱՍՏԱՑԻ ԳՆՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄ` ՄԵՐ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԴԵՄ"

Ըստ Համահայկական ծնողական կոմիտեի նախագահ եւ Երեւանի աշխարհաքաղաքական ակումբի խորհրդի ղեկավար ԱՐՄԱՆ ԲՈՇՅԱՆԻ. "Այսօր փաստացիորեն գնում է պատերազմ` մեր արժեհամակարգի եւ մեր ընտանիքների դեմ: Անտեսել այդ երեւույթն այլեւս հնարավոր չէ: Եթե որեւէ մեկը կարծում է, թե կարող է զերծ մնալ մասնակցությունից այս պատերազմին, ապա խիստ սխալվում է: Այդ պատերազմն առավելապես ուղղված է մեր երեխաների, մեր սերնդի դեմ: Այսօր արտերկրի էմիսարներն ուղղակիորեն խառնվում են Հայաստանի ներքին գործերին եւ փորձում են մեզ դաստիարակել, թե մենք ինչպես պետք է մեծացնենք մեր երեխաներին, ու ինչպես պետք է ձեւավորենք մեր արժեհամակարգը": Համահայկական ծնողական կոմիտեի նախագահը ասածը հիմնավորելով` մեջբերեց հայտնի ասացվածքը. "Եթե ուզում ես հաղթել թշնամուդ, դաստիարակիր նրա երեխաներին":

"ՀԿ-ՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՀԱՆՋԵՆ, ՈՐ ԴԵՍՊԱՆ ՀԵՖԵՐՆԻՆ
ՀԱՅՏԱՐԱՐԵՆ "ՊԵՐՍՈՆԱ ՆՈՆ ԳՐԱՏԱ"


Համաժողովի ժամանակ իր ելույթում քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԸ նշեց. "Առաջարկում եմ, որ մենք չսկսենք որեւէ  բանից վախենալ ու ամեն ինչ անվանենք իրենց անուններով: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ բոլոր կարգի փոփոխությունները, որոնք պարտադրվում են Արեւմուտքի կողմից, դրանք հակաաստվածային են: Բացե՛ք ցանկացած Սուրբ գիրք, ոչ միայն Աստվածաշունչը, եւ կհամոզվեք: Ու մենք պետք է որակավորենք նման գործողությունները, նման լոբբինգները: Եվ եթե որեւէ մեկը ցանկանում է իրենց միանալ, թող միանան, ոչինչ, մենք էլ դեմ առ դեմ կիմանանք, թե ովքեր են մեր թշնամիները": Ապա անդրադառնալով "ՀԱՆՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻ" հոգեւոր-ազգային արժեհամակարգի պաշտպանության համահայկական դաշինք"-ի ընդունած բանաձեւի նախագծին` հավելեց. "Կառաջարկեի, որ մեր բանաձեւում լինի մի քիչ ավելի հստակ արտահայտություն, թեկուզեւ քաղաքականացված, բայց դա պետք է լինի: Մենք չենք նշի, իհարկե, ում նկատի ունենք, բայց բոլորը կհասկանան… Մենք պետք է պահանջենք, ու այդ պահանջը պետք է ներառված լինի մեր բանաձեւի մեջ, որպեսզի մեր իշխանավորները իրենց լիազորությունների սահմաններում սահմափակեն օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների միջամտությունը մեր ներքին գործերին: Ու եթե մեր իշխանությունները եւս համարձակություն չունեն ՀՀ-ում ԱՄՆ դեսպան պարոն Հեֆերնին իր տեղը նստեցնել, ապա մեր հասարակական կազմակերպությունները պետք է պահանջեն, որ դեսպան Հեֆերնին հայտարարեն "պերսոնա նոն գրատա" ու վռնդեն Հայաստանից: Քիչ է, որ նա մտնում է մեր տարբեր ատյանները` Արդարադատության նախարարությունից սկսած` դատախազությունով վերջացրած, արդեն մամլո ասուլիսներ է անցկացնում` գենդերային, թե որեւէ ուրիշ օրենքի շուրջ: Մեր պահանջը պիտի հստակ բարձրաձայնվի, ու դա պետք է ստանա իրական լուսաբանում բոլոր ԶԼՄ-ներում, այդ թվում` Ամերիկայից սնված":

"ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԼՈԲԲԻՍՏՆԵՐԻ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆԻՑ
ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ
ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ Է"


Հոգեւոր-ազգային արժեհամակարգի դեմ ուղղված սպառնալիքների, այդ թվում` չարաբաստիկ "գենդերային օրենքի" մասին խոսեց նաեւ "Իրավունք" թերթի խմբագիր ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ` ներկաների ուշադրությանը հրավիրելով մի քանի կարեւոր ասպեկտների վրա. "Ո՞րն է մեր հիմնական զենքը` հասնելու նրան, որպեսզի չանցկացվեն այդպիսի վնասակար օրենքներ ու չներդրվեն մեր կյանք: Բնականաբար, մեր զենքն է` օգտագործել այնպիսի դեմոկրատական ազատություն, ինչպիսին է խոսքի եւ կարծիքի ազատությունը, որը նախեւառաջ հնարավորություն կստեղծի ձեւավորել հանրային կարծիք: Սակայն տեղեկատվական ոլորտում տարիների ընթացքում նկատվում է, որ հետեւողական փորձեր են կատարվում` մտցնել գենդերային, աղանդավորական գրաքննություն: Այս ամենը սկսվեց դրսից խրախուսվող տարատեսակ վարքականոններ ընդունելուց հետո: Ովքեր անխոհեմ էին, այդ վարքականոնների տակ ստորագրեցին ու այժմ, ըստ այդ վարքականոնների, իրավունք եւ հնարավորություն չունեն սուր խոսքով բարձրաձայնել այնպիսի վնասակար երեւույթների մասին, ինչպիսին է աղանդավորությունը, գենդերային քարոզչությունը, ինչպիսին է ոտնձգությունը` ընտանիքի ինքնիշխանության վրա": Ապա Հ. Գալաջյանը հավելեց. "Գենդերային լոբբիստների ոտնձգությունից լրատվամիջոցների պաշտպանությունը անհրաժեշտություն է, եւ կարծում եմ, որ մեր բանաձեւի մեջ նաեւ կետ պետք է մտցվի, որով դատապարտվում է խոսքի ազատության նկատմամբ գենդերային եւ այլ լոբբիստների ճնշումները` որպես երեւույթ":

"ՀՀ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ 0,025 ՏՈԿՈՍՆ Է "ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ"
ԵՆԹԱՐԿՎՈՒՄ"


Իսկ Երեւանի աշխարհաքաղաքական ակումբի հիմնադիր-անդամ, "Համահայկական ծնողական կոմիտեի" փոխնախագահ ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԸ ներկայացրեց ուշագրավ տվյալներ. "Բավական է մեկ բռնության դեպք արձանագրվի որեւէ ընտանիքում, եւ համապատասխան ՀԿ-ները աղմուկ կբարձրացնեն համայն Հայաստանով, որ տեղի է ունեցել հերթական "ընտանեկան բռնությունը", ԶԼՄ-ները մի քանի օր անընդհատ կլուսաբանեն այն, իսկ հիվանդագին երեւակայությամբ որոշ վայ-մտավորականներ այն կդարձնեն դարի մեծագույն ողբերգությունը` նշելով, որ այդպիսի դեպքեր Հայաստանում տեղի են ունենում ամեն օր, եւ, կարծես թե, հաճույք կստանան այդ ապատեղեկատվության տարածումից: Վերադառնալով "ընտանեկան բռնության" դեմ պայքարող կազմակերպություններին` անդրադառնանք նաեւ այն երկրներին, որոնք այս կամ այն ձեւով հովանավորում եւ աջակցում են նրանց: Հիմնվելով միայն պաշտոնական թվերի վրա` արձանագրենք, որ համաձայն ՀՀ ոստիկանության տվյալների` 2012 թ.-ին Հայաստանում գրանցվել է, այսպես կոչված, "ընտանեկան բռնության" 766 դեպք, որը կազմում ՀՀ բնակչության ընդհանուր թվի 0,025 տոկոսը": Հ. Այվազյանն իր ելույթում բերեց նաեւ եվրոպական երկրների "ընտանեկան բռնությունների" պաշտոնական տվյալները, որը Հայաստանի համեմատ խիստ բարձր տոկոսներ են կազմում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.-
Ի դեպ, համաժողովի աշխատանքները ողջունեցին նաեւ Վրաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի ընտանեկան եւ հոգեւոր-ազգային արժեքների պաշպանությամբ հանդես եկող կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր ցանկություն են հայտնել "ԴԱՇԻՆՔ"-ի հետ ստորագրել համագործակցության մասին հուշագիր:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ