Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ

«ՊԵՏՔ ՉԷՐ ԹՈՂՆԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ ՇՈՒԿԱՅԻ ՏԱՐԵՐՔԻ ԱՌԱՋ»

Արխիվ 12-16

«ՊԵՏՔ ՉԷՐ ԹՈՂՆԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ ՇՈՒԿԱՅԻ ՏԱՐԵՐՔԻ ԱՌԱՋ»


Այն ժամանակ, երբ մարդիկ կամաց-կամաց պատրաստվում են Նոր տարվան ու ամանորյա անակնկալների սպասում, բոլորի դուռը վաղաժամ թակեց տնտեսական չարաբաստիկ անակնկալը: Մի քանի օրվա ընթացքում գլուխ բարձրացրին աստղաբաշխական թանկացումները, իսկ դոլարն ապրում էր իր աստեղային ժամը` խամրեցնելով ռուբլուն: Սակայն իրավիճակը գտնվում է ՀՀ կառավարության եւ անձամբ ՀՀ վարչապետի ուշադրության կենտրոնում, այնպես որ, որեւէ «սպեկուլյանտի» չի հաջողվի «հարամ» անել Ամանորը: Ստեղծված իրավիճակի արտաքին ազդակների, հայաստանյան տնտեսության ու որդեգրած քաղաքականության մասին էլ «Իրավունքը» զրուցեց Հայաստանի առաջադեմ միացյալ կոմունիստական կուսակցության նախագահ, Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ ՎԱԶԳԵՆ ՍԱՖԱՐՅԱՆԻ հետ:


«ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ` ՊԵՏՔ Է ԿԱՐՈՂԱՆԱՍ ԳԼՈՒԽԴ ՊԱՀԵԼ,
ՀԵՏՈ ՄՏԱԾԵՍ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ՀԱՐԴԱՐՎԵՍ»


-Պարոն Սաֆարյան, որոշ արեւմտամետ վերլուծաբաններ գտնում են, որ վերջին օրերի գնաճը, դրամի արժեզրկումը ՀՀ ԵՏՄ անդամակցման առաջին դառը պտուղներն են: Որքանո՞վ այս երկու գործընթացները կապ ունեն միմյանց հետ:
- Դրանք իրար հետ բոլորովին կապ չունեն: Դեպքերը տեղի ունեցան Ուկրաինայում` դեռեւս անցած տարվա փետրվար ամսին, երբ արեւմտյան ուժերի աջակցությամբ սկսվեց ռուսալեզու ժողովուրդների նկատմամբ հետապնդումներ: Արդյունքում` Արեւմտյան Ուկրաինային, որը ժամանակին ֆաշիստների հետ էր համագործակցել ու ավստրո-հունգարական ուղվածություն ուներ, նրանք փորձում էին ամբողջովին Ռուսաստանից անկախացնել եւ այն դուրս բերել ԵՏՄ գնալու մտադրությունից: Այդ ֆոնի վրա տեղի ունեցան իրադարձություններ, ինչպես օրինակ` մայդանում 100-ից ավելի մարդ սպանեցին, ապա այդ սպանությունները տեղափոխվեցին Օդեսա, ու հիմա էլ 4 հազարից ավելի մարդ Արեւելյան Ուկրաինայում է սպանվել: Այնպես որ, այս ամենը բոլորովին էլ կապ չուներ` ԵՏՄ-ին Հայաստանը կանդամակցի, թե` ոչ: Հայաստանը հիմանավորված է գնում դեպի Եվրասիական տնտեսական միություն: Եվ ինչպես ՀՀ նախագահն է ասել` առաջին հերթին` դա մեր ազգային անվտանգության խնդրի պահպանման հարցն է, որն ամենակարեւորն է: Ի վերջո, եթե մարդ գլուխ չունի, մազերը սանրելու անհրաժեշտություն էլ չկա, ուրեմն` առաջին հերթին` պետք է կարողանաս գլուխդ պահել, հետո մտածես, թե ինչպես հարդարվես: Հայաստանի մուտքը ԵՏՄ հենց այս ժամանակ, ավելի քան կարեւոր է, երբ Ռուսաստանն ինքն էլ վերանայելու խնդիր ունի` իր տնտեսական քաղաքականությունը: Նա դեմքով արդեն շրջվում է դեպի արդյունաբերություն, մինչդեռ Ռուսաստանի արդյունաբերությունը փլուզվել էր խորհրդային ժամանակվա արդյունաբերության հանդեպ 50 տոկոսով: Ռուս շատ տնտեսագետներ գտնում են, որ Ռուսաստանը պետք է մշակի եւ իրականացնի ինդուստրալիզացիայի քաղաքականություն, որը լինելու է ավելի խորը, ավելի գիտատար, էկոլոգիապես ավելի բարձր մակարդակի վրա, քան եղել է անցած դարի 20-30-ական թթ.-ին: Ռուսաստանն արդեն հասկանում է, որ իր բյուջեն չի կարող կապել ածխաջրածինների արտահանումով` նավթով ու գազով, այլ պետք է ունենա արդյունաբերական ապրանքներ, մրցունակ բարձր տեխնոլոգիաներ, որոնք ուրիշ երկրներ կցանկանան գնել, մինչդեռ միշտ փորձել են Ռուսաստանին դարձնել իրենց հումքային կցորդը:
- Եթե խնդիրը համեմատության մեջ դիտարկենք, արդյո՞ք Եվրամիությունն իր տնտեսությամբ ավելի լա՞վ վիճակում է, քան ԵՏՄ-ն:
- Եվրամիությունում այսօր փլուզումներ` իր եվրոյի նկատմամբ, չի դիտարկվում, բայց պիտի ասել, որ ժամանակ առ ժամանակ իրենց մոտ միշտ լինում են տնտեսական ճգնաժամեր: Օրինակ, անցած դարում 16 այդպիսի մեծ ու փոքր ճգնաժամեր են եղել: Շուկայական տնտեսությունները ինքնակարգավորման մեխանիզմներ չունեն, դրա համար նրանց բնորոշ են ճգնաժամերը, փլուզումները, մինչդեռ Խորհրդային Միությունում ճգնաժամեր չէին լինում, որովհետեւ պլանավորում կար,  եւ ամեն ինչ կանխատեսվում էր, թե ինչքան ապրանք պետք է արտադրել ու ինչքան մարդկանց այն պետք է բավարարի: Իսկ ազատ շուկայական հարաբերություններում արտադրում են, ով ինչ կարողանում է արտադրել: Արդյունքում շուկան հագեցվում է, եւ հետո դրանց իրացման խնդիր է առաջանում: Եվ այսօր ժամանակն է, որ հայաստանյան իրականության մեջ մենք ամբողջովին տուրք չտանք շուկայի քմահաճույքներին, որը տեսանք, թե ինչ արդյունքների է բերում: Այսօր պետք է ծրագրավորում` լինի առաջիկա 5, 10 տարիների կտրվածքով, թե բնակչության աճը ինչքան է լինելու, դրան համապատասխան ինչքան ապրանքներ պետք է արտադրենք, որոնք կիրացվեն, որպեսզի այլեւս ճգնաժամերի առաջ չկանգնենք:

«ՌՈՒԲԼՈՒ ԴՈԼԱՐԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՎԵԼԸ ՉԻ ԿԱՐՈՂ
ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՌԻԹ ԴԱՌՆԱԼ»


-Ի վերջո, դոլար-ռուբլի պայքարը կարո՞ղ է վերաճել ԱՄՆ-Ռուսաստան պատերազմի:
- Ո՛չ, Ռուսաստանի ռուբլու դոլարի հետ հարաբերվելը չի կարող պատերազմի առիթ դառնալ, այլ ընդամենը Ռուսաստանին կտրամադրի, որ վերջապես վերանայի իր տնտեսական քաղաքականությունը, վերաարժեւորի իր բարեկամներին եւ իր ոչ բարեկամներին: Եվ լավ է, որ Հայաստանը Ռուսաստանի բարեկամների շարքում է, իսկ բարեկամներն ավելի շատ ի հայտ են գալիս դժվարության ժամանակ: Այսօր, երբ ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Հայաստանի համար էլ դժվարին իրավիճակ է, Հայաստանը կարողացավ ցույց տալ, որ ինքը Ռուսաստանի բարեկամն է: Եվ դա պիտի նպաստի մեր տնտեսությունների համատեղ զարգացմանը: Ես այդ տեսլականի կողմնակիցն եմ եւ ամեն ինչ անում եմ, որ մեր արդյունաբերությունը վերականգնի իր տնտեսական կապերը Ռուսաստանի արդյունաբերության հետ: Մենք պետք է կարողանանք մեր արդյունաբերական ապրանքներն ավելի շատ իրացնել ռուսական շուկայում: Եվ այսօր էլ մենք ռուսական շուկայում ենք մեր պատրաստի արտադրանքը իրացնում, որովհետեւ Եվրոպան մեզնից պատրաստի արտադրանք գնելու կարիք չունի: Չունենք այդպիսի ապրանք, որ կարելի է այնտեղ իրացնել: Այնպես որ, ժամանակն է, ինչպես ասում են, լրջանալու, խորհելու: Պարզապես, պետք է կարողանանք մեր քաղաքականությունն այնպես վարել, որ իրացման առումով նպաստավոր պայմաններում հայտնվեն մեր տեղական արտադրողները եւ մեր այն գործարանները, որոնք Ռուսաստանի հետ կապեր են ունեցել կամ կարող են ունենալ:

«ԿԲ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է
ԱՐՎԵՐ ՄԵԿ ՇԱԲԱԹ ԱՌԱՋ»


-Կրկին անդրադառնալով հայաստանյան վերջին օրերի գնաճի հետ կապված խուճապին` նշենք, որ Կենտրոնական բանկի նախագահի համապատասխան հայտարարությունից հետո, կարծես թե, կամաց-կամաց սկսեց վիճակը կայունանալ: Չե՞ք կարծում, որ այս հայտարարությունը բավական ուշացած էր:
- Ժողովուրդն ասում է. «Ավելի լավ է ուշ, քան երբեք»: Իհարկե, ուշացած էր, դա պետք էր արվեր մեկ շաբաթ առաջ, որպեսզի այսպիսի աժիոտաժային, խուճապային  տրամադրություններ չլինեին, որովհետեւ մարդիկ արդեն վազում էին բանկեր ու ուզում էին իրենց փողերը հանել` ռուբլին վերածել դոլարի կամ մեկ այլ արժույթի: Ինչպես տեսանք, մինչեւ Կենտրոնական բանկը կտրուկ քայլեր չարեց, դրամը չսկսեց կայունանալ, բայց պետք չէր թողնել մարդկանց շուկայի տարերքի առաջ, այլ պետք էր այդ տարերային ալիքները կանխարգելել: Եվ ոչ թե իրադարձությունների հետեւից գնալ, այլ կանխարգելել այդ հնարավոր բացասական իրադարձություններն ու զարգացումները:
- Այնուամենայնիվ, ըստ Ձեզ, այս խուճապի ֆոնին մի քանի օրվա ընթացքում որոշ արտադրողների, բիզնեսմենների հաջողվե՞ց իրենց եկամուտները կրկնապատկել:
- Այստեղ կրկնապատկելն ու կորցնելը շատ հարաբերական է: Մի տեղ կրկնապատկում են, մի ուրիշ տեղ` կորցնում: Պարզապես, պետք է, այդպիսի իրավիճակներում մարդ իրեն  հանգիստ պահի եւ տուրք չտա այս կամ այն հուզումներին: Դա ամենաճիշտն է, որովհետեւ ամեն ինչ կհարթվի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ