Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում»

ՀՀԿ-Ի ՈՒ ՀՅԴ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՀՈՒԶՈՒՄ ԲՀԿ-ԻՆ

Արխիվ 12-16

ՀՀԿ-Ի ՈՒ ՀՅԴ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՀՈՒԶՈՒՄ ԲՀԿ-ԻՆ

"Իրավունքը" ԲՀԿ խմբակցության մամլո խոսնակ ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻՑ հետաքրքրվեց, թե ինչու ԲՀԿ-ն որոշեց դադարեցնել բոյկոտը եւ մասնակցել դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած արտահերթ նիստին:
ԲՀԿ մամլո խոսնակի խոսքով` դեկտեմբերի 16-ին տեղի ունեցավ իրենց կողմից բարձրացված հարցի արտահերթ քննարկումը. "Արտահերթ նիստը գումարվեց, հարցը քննարկվեց, մենք էլ շարունակում ենք մեր աշխատանքը",- պատասխանեց Ուրիխանյանը:
Արդյոք ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի պաշտոնանկ անելու հարցը կա՞ ԲՀԿ-ի օրակարգում: Պարզվեց` ոչ միայն ԲՀԿ-ի, այլեւ ոչ իշխանական ուժերի օրակարգում կա, որի մասին Վահան Բաբայանը բարձրաձայնել է:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի համատեղ ընդունած դատապարտող հայտարարությանը, Տիգրան Ուրիխանյանի խոսքով` այն ԲՀԿ-ին չի բավարարում:
Իսկ ինչպե՞ս կմեկնաբանի ԲՀԿ մամլո խոսնակը ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանի այն հայտարարությունը, որ եթե բոյկոտ հայտարարած ուժերը եկել մասնակցել են հաջորդ նիստին, նշանակում է ընդունված հայտարարությունն իրենց բավարարում է, ԲՀԿ մամլո խոսնակն ասաց, որ չի մեկնաբանում քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչների հայտարարությունը:
Եթե ազատամարտիկները բողոք չեն ներկայացրել, արդյոք արժեր այդ հարցը քաղաքականացնել, որի մասին դեկտեմբերի 16-ին բարձրաձայնել էր ՀՀԿ պատգամավոր Սեյրան Սարոյանը: Տիգրան Ուրիխանյանը խորհուրդ տվեց հարցն ուղղել ազատամարտիկներին:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ