Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում»

ՍՊԱՍԵՆՔ, ԹԵ ԵՐԲ Է ՕԵԿ-Ը "ՔՑԵԼՈՒ" ԲՀԿ-ԻՆ

Արխիվ 12-16

ՍՊԱՍԵՆՔ, ԹԵ ԵՐԲ Է ՕԵԿ-Ը "ՔՑԵԼՈՒ" ԲՀԿ-ԻՆ

Ազգային Ժողովում բոյկոտային տրամադրություններից հետո ակնառու դարձավ, որ եռյակում տեղի է ունեցել փոփոխություն: Եռյակից փաստացի հեռացած "Ժառանգության" փոխարեն դաշտ է մտնում ՕԵԿ-ը: ՕԵԿ-ը ամբողջությամբ համակարգում է իր գործողությունները ԲՀԿ-ի հետ, քվեարկում, կամ չի քվեարկում այնպես, ինչպես ԲՀԿ-ն: Նույն կերպ է վարվում նաեւ ՀԱԿ-ը, բացառությամբ Նիկոլ Փաշինյանի ու Հրանտ Բագրատյանի, որոնք ամեն կերպ ցուցադրում են իրենց անկախությունը ՀԱԿ-ից: Այսօր վերջնականապես անկախացավ նաեւ "Ժառանգությունը", որի մի մասը` Զարուհի Փոստանջյանը ու Ալիկ Արզումանյանը, արդեն վաղուց էին դուրս եկել ԲՀԿ-ի վերահսկողությունից: Այսպիսով, եռյակում ծայրահեղ ընդդիմադիր եւ ծայրահեղ արեւմտամետ "Ժառանգությանը" փոխարինեց որեւէ հստակ գաղափարախոսություն չունեցող եւ իշխանությունների հետ ստվերային կապերի մեջ կասկածվող ՕԵԿ-ը: Դժվար թե դրանից բարձրանա եռյակի հեղինակությունը` ընդդիմադիր տրամադրված զանգվածների շրջանակում: Սակայն դրա փոխարեն կբարձրանա Լեւոն Տեր-Պետրոսյանի հեղինակությունը եռյակում, քանի որ միակ քիչ թե շատ ընկալելի գաղափարախոսությունն ունի միայն իր ղեկավարած ՀԱԿ-ը, իսկ ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի համար միակ գաղափարախոսությունը իշխանության եւ նրա բարիքներին տիրանալն է: Սակայն այս "ռակիրովկայի" պարագայում ԲՀԿ-ն հաշվի չառավ մեկ կարեւոր հանգամանք. ՕԵԿ-ը վերջում անպայման "քցելու" է` խասյաթ է:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ