Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում

ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ ՄԱՍԱՄԲ ԲԱՎԱՐԱՐՈՒՄ Է ՀՀԿ-Ի ՈՒ ՀՅԴ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 12-16

ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ ՄԱՍԱՄԲ ԲԱՎԱՐԱՐՈՒՄ Է ՀՀԿ-Ի ՈՒ ՀՅԴ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանին, պարզվում է,  ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի համատեղ հայտարարությունը մասամբ բավարարում է:

Հիշեցնենք, որ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը  դեկտեմբերի 15-ին ԱԺ-ում հայտարարել էր, որ պետք է  ընդհատել արտահերթ նիստը եւ  արտահերթ նիստ գումարել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի, ազատամարտիկների վրա հարձակվելու վերաբերյալ: Դեկտեմբերի 16-ին գումարվում է արտահերթ նիստ, ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի համատեղ դատապարտող հայտարարությունն ընդունվում, որը, սակայն, Նաիրա Զոհրաբյանը համարեց երրորդ դասարանի մակարդակի շարադրություն: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն էլ ընթերցելով  իրենց պահանջը լքեց նիստերի դահլիճը:

«Իրավունքի»  հետ զրույցում ԲՀԿ պատգամավորն ասաց, որ ԲՀԿ-ի պահանջի մի մասը իրականացավ, սակայն չի նշանակում, թե ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի հրաժարականը կարեւոր չէ իրենց համար: «Բայց կյանքը շարունակվում է, մենք չենք  կարող կառչել մի տեղից ու ասել վերջ: Հայտարարության մի մասը իրականացավ, մյուս մասին էլ կարող է անդրադառնանք հետո»,- մանրամասնեց պատգամավորը:

Հստակեցրինք` արդյոք Լեւոն Երանոսյանի պաշտոնանկության հարցը բարձրաձայնելու է  ԲՀԿ-ը: «Կյանքը ցույց կտա»,- հակիրճ  ասաց Մելքումյանը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հ.Գ. Փաստորեն, Միքայել Մելքումյանը որոշել է  հակադրվել  ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանին ու ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանին, որոնք բոլորովին հակառակ դիրքորոշում ունեն: Դե եթե մասամբ բավարարում էր ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի համատեղ դատապարտող հայտարարությունը ԲՀԿ պատգամավորին, ինչու նա  չմասնակցեց քվեարկությանն ու ձեռնպահ չքվեարկեց:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ