Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը

«ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՆՐԱՆ, ՈՒՄ ՉԵՍ ՃԱՆԱՉՈՒՄ …»

Արխիվ 12-16

«ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՆՐԱՆ, ՈՒՄ ՉԵՍ ՃԱՆԱՉՈՒՄ …»

 

Ինչպես անփոխարինելի են քաղաքացիական կյանքում հեռախոսային հաղորդկացումը, կապի ապահովման միջոցները, առավել նշանակալի ու էական են դրանք բանակային առօրյայում: Զրուցակիցս հյուսիսարևելյան սահմանի ՊԲ N զորամասի կապի ոլորտի զինծառայող ՎԱՆՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ է, ում ծառայության ավարտին մնացել է 13 օր:

«Օրինակելի զինվորին նախևառաջ պետք են մասնագիտական գիտելիքներ, որոնք ստանում է ուսումնական զորամասում, որ կարողանա ռադիոկայանների հետ աշխատել, կապ ապահովել, որը հիմնական ղեկավարման միջոցն է, ցանկացած պատերազմի ժամանակ, եթե ղեկավարում չեղավ, վերևից եկած հրամանները ներքևի օղակին չեն հասնի: Այս տարիների ընթացքում ռազմական շատ գիտելիքներ ստացա, անփոխարինելի ընկերություն ձեռք բերեցի, այնքա~ն բան սովորեցի, այնքան, որ թվել անգամ չեմ կարող, նոր արժեքներ, նոր օրեր, նոր ապրելակերպ ու մտածողություն... Շատ եմ հասունացել: Ու այն խոսքը, թե ծառայությունը ամեն տղայի պետք է, իրապես այնքան ճշմարիտ է, յուրաքանչյուր հայորդու համար այն խիստ անհրաժեշտություն է»,- վստահեցնում է Վ. Գրիգորյանը, ապա ներկայացնելով բանակի այսօրվա նկարագիրը, փաստում. «Լավ է վիճակը, մանր հարցեր կան, որ փոփոխության կարիք ունեն, բայց զինվորին վերաբերվելը, սնունդը, ջեռուցումը լավ են: Առաջընթաց կա նաև ուսումնական զորավարժությունների, մարտական պատրաստության ստուգումների տեսանկյունից: Ու ամենակարևորը մարտականության հողը տեղն է, զինվորին դուխը պահելու հարցում օգնում են հայրենիքի հանդեպ սերը, հարազատները, ընկերները …»: Իսկ առավել հետաքրքիր է Վանյայի մեկնաբանությունը այդչափ անմեկնելի ու բազմաբովանդակ բառի` հայրենասիրության մասին. «Հայրենասիրությունը անցած պատմության ճանաչումն է… Հայրենասեր լինում ես, եթե հայրենիքիդ պատմությունը գիտես, առանց գիտելիքի լավագույն դեպքում անտարբեր կարող ես լինել… Հնարավոր չէ պաշտպանել նրան, ում չես ճանաչում…»:



ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ