Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում

ՀՀ ֆիննախարար. «ՊԵՏՔ Է ԿՈՇՏ ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԵԼ»

Արխիվ 12-16

ՀՀ ֆիննախարար. «ՊԵՏՔ Է ԿՈՇՏ ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԵԼ»

 

Այսօր խորհրդարանում` լրագրողներիս հետ ճեպազրույցում ՀՀ ֆինասների նախարար ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ անդրադառնալով վերջին օրերի խայտառակ գնաճին` նշեց. «Ֆինանսների նախարարությունը հարկաբյուջետային քաղաքականության վարող  է: Եվ, ընդհանրապես, նման դեպքում պետք է կոշտ հարկաբյուջետային քաղաքականություն վարել` եկամուտները բարձրացնել եւ ծախսերը նվազեցնել, բայց հաշվի առնելով մեր տնտեսության վիճակը` մենք ավելի մեղմ քաղաքականությունն ենք տանում, եւ տնտեսությունը աշխույժացնող քաղաքականություն ենք փորձում վարել: Ասեմ, որ ամեն ժամ, ամեն օր նոր խաղի պայմաններ են առաջանում, դրա համար մենք օպերատիվ ձեւով Կենտրոնական բանկի հետ կառավարությունում քննարկում ենք այն գործիքները, այն միջոցառումները, որոնք կկայունացնեն վիճակը»: Իսկ թե ինչո՞ւ են պատկան մարմինները հապաղում խնդրին շուափույթ լուծումներ գտնել, ֆիննախարարը հավելեց. «Պետք է Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականութունը լինի հուսադրող երկարատեւ հատվածի համար: Մենք կարող ենք գործողություններ անել այս իրավիճակը կայունացնելու համար, բայց հակված ենք երկարատեւ հատվածի համար կայունացնել իրավիճակը, որ տնտեսվարողները դոլար-դրամ -եվրո հարաբերություններին հստակ տիրապետեն, թե ինչ է կատարվում: Բարդ իրավիճակ է եւ ոչ շահեկան, նաեւ մասնագետների համար է անորոշությունները շատ»: Ըստ պարոն Խաչատրյանի, այս օրերին ե՛ւ ներկրողներն ունեն ռիսկեր, ե՛ւ արտահանողներ ու այս տատանումները միայն մեզ մոտ չեն:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ