Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում

"ԲԵՄԱԴՐՄԱՆ ՕՐՎԱՆԻՑ ԻՆՁ ԽՈՍՏԱՑԱՆ, ՈՐՊԵՍ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՋՈՒԼԻԵՏ, ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ..."

Արխիվ 12-16

"ԲԵՄԱԴՐՄԱՆ ՕՐՎԱՆԻՑ ԻՆՁ ԽՈՍՏԱՑԱՆ, ՈՐՊԵՍ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՋՈՒԼԻԵՏ, ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ..."

Օրերս Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում Սերգեյ Պրոկոֆեւի "Ռոմեո եւ Ջուլիետ" բալետն այս թատերաշրջանում ներկայացվեց առաջին անգամ: Բալետմայստեր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանի բեմադրությամբ "Ռոմեո եւ Ջուլիետ" բալետը օպերային թատրոնի վերջին տարիների լավագույն ստեղծագործություններից է, որտեղ ներգրավված են թատրոնի լավագույն մենապարողները: Ի դեպ, ներկայացումը արժանացել է նաեւ բալետային քննադատների բարձրագույն գնահատականին, եւ առաջարկներ կան, որ մոտ ապագայում բալետը ներկայացվի նաեւ Հայաստանից դուրս:
"Իրավունքի" հետ զրույցում բալետի առաջատար մենապարող, ներկայացման մենակատար ՍԵՎԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ խոսելով իր կերպարի` Ռոմեոյի մասին, ասաց. "Ինձ անչափ հոգեհարազատ կերպար է, Ռոմեոյի դերով ներկայանում եմ 2011 թվականից, այսինքն` հենց սկզբից էլ հանդես եմ եկել այս դերով":
"Ռոմեո եւ Ջուլիետ" բալետային բեմադրությունը Հայաստանից դուրս ներկայացնելու մասին խոսելով` Սեւակը հավաստիացրեց, որ այն երբ էլ լինի, իրենք պատրաստ են. "Այո, նման մտադրություն կա, բայց, թե երբ կլինի` տեղյակ չեմ, սակայն պետք է ասեմ, որ մենք պատրաստ ենք ոչ միայն այս, այլեւ մեր մյուս ներկայացումներն ինչպես մեր հարազատ բեմում, այնպես էլ այլ երկրների հեղինակավոր բեմերում ներկայացնելու, ինչը վստահաբար պատվաբեր կլինի ինչպես մեզ, այնպես էլ` մեր երկիրը ներկայացնելու համար":
Բալետի առաջատար մենապարուհի, Ջուլիետի մենակատար ՍՅՈՒԶԱՆՆԱ ՓԻՐՈՒՄՅԱՆԸ խոսելով իր կերպարի մասին, նույնիսկ մտաբերեց. "Բեմադրման օրվանից ինձ խոստացան, որպես լավագույն Ջուլիետ, մեդալով պարգեւատրել ե՛ւ հանդիսատեսի, ե՛ւ պրոֆեսիոնալ մասնագետների կողմից, բայց մնացին միայն խոսքեր":
Իսկ այն տարածված կարծիքը, թե այս ներկայացման մեջ լավագույնս հանդես գալու համար սիրահարված լինելը պարտադիր պայման է, Սյուզաննան շտապեց տեղեկացնել. "Ես սիրահարված եմ միշտ ու ամեն կերպարին մոտենում եմ յուրովի: Կարելի է ասել` սիրում եւ ատում եմ իրական: Սիրում եմ իմ բոլոր կերպարները ու չեմ կարող առանձնացնել որեւիցե ներկայացում: Սիրահարված եմ լինում բոլոր ներկայացումներին, ուղղակի ամեն կերպար յուրովի զգացմունք է պահանջում` մեկում` կիրք, մյուսում` նրբություն, տաքարյունություն… Ապրում եմ իմ կերպարով եւ ուզում եմ, որ նրանք էլ ավելի շատ լինեն: Կյանքում բալետն եմ սիրում, բալետում` կյանքը":

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ