Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում

ՀՐԱՉ ՔԵՇԻՇՅԱՆԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՒՄՈՎ ՍՊԱՌԵԼ Է ԻՐ 2 ՏԱՐՎԱ ԼԻՄԻՏԸ

Արխիվ 12-16

ՀՐԱՉ ՔԵՇԻՇՅԱՆԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՒՄՈՎ
ՍՊԱՌԵԼ Է ԻՐ 2 ՏԱՐՎԱ ԼԻՄԻՏԸ


Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ յուրաքանչյուր ոք իր պարտքն է համարում անդրադարձ կատարել այդ թեմային: Ֆիլմեր, գրքեր, երգեր ու բազմաթիվ միջոցառումներ են նախատեսվում իրականություն դառնալ 2015-ին: "Իրավունքի" հետ զրույցում ռեժիսոր ՀՐԱՉ ՔԵՇԻՇՅԱՆԸ ասաց, որ մտադրություն չունի հատուկ ֆիլմ նկարահանել այդ թեմայով, բայց եւ հավելեց, որ ռուս-հայկական համատեղ նկարահանած "Thank you Հայրիկ" ֆիլմում նուրբ անդրադարձ կա Հայոց ցեղասպանությանը. "Դեռեւս չունեմ նման մտադրություն եւ որեւէ առաջարկ, բայց կան շատ գաղափարներ: Ցավոք, իմ այս 2 տարվա լիմիտը` ֆինանսական առումով, սպառեցի, որովհետեւ ամեն դեպքում մեր ֆիլմերը` "Thank you Հայրիկ" եւ "Մեր սրտի տնակը", դեռ նոր են թողարկվել, որոնց վրա բավականին գումար է ծախսվել: Կոնկրետ "Մեր սրտի տնակը" ֆիլմի պարագայում անձնական գումար է ծախսվել, որը պետք է ինչ-որ ձեւով հետ վերադառնա: Ցավոք, դեռեւս չունեմ պատկերացում, թե ինչ ֆիլմ կարելի է անել, եւ եթե խնդիրը մինչեւ ապրիլի 24-ն է, ապա շատ կարճ ժամանակ է մնացել: Իսկ եթե ամբողջ տարվա կամ ընդհանրապես հետագա կյանքի ընթացքում բնականաբար պետք է այդ թեմային ինչ-որ ձեւով անդրադառնալ: Թեեւ կարծում եմ, որ "Thank you Հայրիկ" ֆիլմը յուրատեսակ նուրբ անդրադարձ էր այդ թեմային: Ամեն դեպքում, ֆիլմում մենք պատմում ենք այն հայ սերնդի մասին, ով հենց եղեռնի պատճառով է աշխարհում ցրված":

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ