Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում

ՄԻՆԱՍԻ "ՀԱՅԱՍՏԱՆ" ՈՐՄՆԱՆԿԱՐԸ ՎԹԱՐԱՅԻՆ ԷՐ, ՕՐՀԱՍԱԿԱՆ ԵՎ ՊԵՏՔ ԷՐ ՕՐ ԱՌԱՋ ՓՐԿԵԼ

Արխիվ 12-16

ՄԻՆԱՍԻ "ՀԱՅԱՍՏԱՆ" ՈՐՄՆԱՆԿԱՐԸ ՎԹԱՐԱՅԻՆ ԷՐ, ՕՐՀԱՍԱԿԱՆ ԵՎ ՊԵՏՔ ԷՐ ՕՐ ԱՌԱՋ ՓՐԿԵԼ


20-րդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկի` նշանավոր գեղանկարիչ ՄԻՆԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ "ՀԱՅԱՍՏԱՆ"-ը 12 որմնանկարներից մեկն է, որն այսօր գտնվում է Վահրամաբերդի մշակույթի տանը: Երբ 1988 թվականի ավերիչ երկրաշարժից մշակույթի պալատը փլվեց, բարեբախտաբար գոնե կանգուն մնաց այն պատը, որի վրա որմնանկարն էր:
"Հայաստան" որմնանկարը կատարված է գաջի կրային սվաղի հիմքի վրա: Բնական եւ մեխանիկական ազդեցությունների հետեւանքով առկա էին որմնանկարի սվաղի շերտի տեղաշարժումներ, տարանջատված, դատարկ հատվածներ, ներկի շերտերի քայքայումներ, վնասված ու կորսված մասեր: Որմնանկարի քայքայումները եւ պահպանումը կանխելու առավել ընդունելի տարբերակը դրա ամրակայումն ու վերականգնումն էր: Որմնանկարի հետագա պահպանությունն ապահովելու եւ մշակույթի տան վերակառուցման նպատակով վերջին 20 տարիներին իրականացվել են մի շարք միջոցառումներ: 2013թվականին "Մինաս Ավետիսյան" մշակութային բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվել են որմնանկարի մաքրման, ամրակայման եւ վերականգնման աշխատանքներ, որոնք իրականացրել են հայ մասնագետները` իտալացի վերականգնող մասնագետ պրոֆեսոր Ֆաբրիցիո Յակոպինիի անմիջական ղեկավարությամբ: Ըստ նախագծա-նախահաշվային փաստաթղթերի, ամբողջական աշխատանքներն ավարտվել են:

"ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԻԳՈՒՑԵ ԱՆԶԳՈՒՇՈՒԹՅԱՄԲ ՎՆԱՍԵՆ
ՈՐՄՆԱՆԿԱՐԸ"


"Վերականգնման աշխատանքներից գոհ եմ. պահպանվել են բոլոր չափորոշիչները, նույնիսկ վերջին ֆիգուրի դեմքը, որ ամբողջությամբ է վերականգնվել, 1 տոն ցածր գունայնությամբ է կատարվել, որ ակնհայտ լինի` դա հետո ավելացված աշխատանք է: "Հայաստան" որմնանկարի միայն "ապրելու տեղի" համար եմ անհանգիստ. կլիմայի սուր տատանումներ, խոնավություն, անվտանգության պահպանման խնդիր կա: Եվ հետո, երեխաները միգուցե անզգուշությամբ վնասեն որմնանկարը: Ի դեպ, "Հայաստանն" իմ ամենասիրելի որմնանկարն է: Ես շատ կուզեի, որ բոլոր որմնանկարները հավաքվեին Գյումրիում, երկար պատ կառուցվեր, եւ բոլորը մեկտեղված ներկայացվեին. ինձ համար այնքա՜ն դրական է գյումրեցիների վերաբերմունքն արվեստի նկատմամբ",- "Իրավունքի" հետ զրույցում նշեց "Մինաս Ավետիսյան" մշակութային բարեգործական հիմնադրամի նախագահ, Մինաս Ավետիսյանի որդի` ԱՐՄԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ:

ՄԻՆԱՍԸ ԳՆԱՀԱՏՎԱ՞Ծ Է ՄԵՐ ՕՐԵՐՈՒՄ


"Իրավունքի" այն հարցին, թե արդյո՞ք ինչպես հարկն է` Մինասը գնահատված է մեր ժամանակներում, Արմանը նախընտրեց չպատասխանել` խնդրելով, այս հարցն այլ մարդկանց ուղղել:

"ՈՐՄՆԱՆԿԱՐԻ
ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ԻՆՔՆԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ՉԻ ԸՆԹԱՑԵԼ"


Իտալացի վերականգնող մասնագետների հետ որմնանկարի շուրջ աշխատել է նաեւ հայազգի վերականգնող ԱՐԵԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ գործընթացը սկսվել է դեռեւ 2012 թվականից, եւ այսօր արդեն ավարտված է. "Կատարվել են նախնական բազմաթիվ աշխատանքներ` թե՛ հետազոտական, թե՛ նախագծահաշվարկային, որոնք ապագայում օժանդակեցին վերականգնումն առավել ճշգրիտ, ամբողջական կատարելուն: Աշխատանքի ընթացքում բազմաթիվ խնդիրներ են եղել թե՛ բետոնի, թե՛ սվաղաշերտային մասի հետ կապված. որմնանկարը շատ թույլ էր, վթարային էր, օրհասական եւ պետք էր օր առաջ փրկել: Աշխատանքը կատարվեց հավուր պատշաճի: Որմնանկարի հորինվածքային, գունային եւ մնացած բոլոր մասնիկները ոչ մի ինքնագործունեությամբ չեն ընթացել, միայն մասնակի վերականգնում է կատարվել` ընդգրկելով որմնանկարի վթարային, վնասվածքային հատվածները":

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Ի ԴԵՊ


Մինաս Ավետիսյանի վրձնին  պատկանող 12 որմնանկարներն էլ ծնվել են Շիրակի մարզում, որոնցից 2-ը երկրաշարժի ժամանակ, ցավոք, չպահպանվեցին, 6-ը այժմ էլ գտնվում են Շիրակի մարզում, 2-ը` ՀՀ կառավարության շենքում, 2-ը` օդանավակայանում: Ապրող 10 որմնանկարներից 9-ը վերականգնվել են, միայն Ազատան գյուղում գտնվող աշխատանքը ձեռք տված չէ, թեեւ դա էլ վերականգնման կարիք ունի:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ