Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՆԻՏՈՐԻՆԳ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԴԵՂԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ, ՈՐՊԵՍԶԻ "ԱՆՀԱՐԿԻ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ ՉԼԻՆԵՆ"

Արխիվ 12-16

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՆԻՏՈՐԻՆԳ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԴԵՂԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ, ՈՐՊԵՍԶԻ "ԱՆՀԱՐԿԻ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ ՉԼԻՆԵՆ"

Դեղերի շուկայում գների նկատելի աճ արձանագրվեց նոյեմբերի 20-ից հետո, ինչն ակնհայտորեն պայմանավորված է դոլարի եւ եվրոյի փոխարժեքների տատանմամբ: Մեզ հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչով է պայմանավորված դեղերի թանկացումը, այդ մասին ասաց առողջապահության նախարարի խորհրդական Ղուկաս Ուլիխանյանը` հավելելով.
-Իհարկե, որոշ մարդիկ դա կապում են "Առեւտրի եւ ծառայությունների մասին" օրենքի նոր խմբագրման հետ, համաձայն որի` դեղերը պարտադիր պետք է դրոշմապիտակավորվեն, սակայն ես Ձեզ վստահեցնում եմ, որ դեղերի շուկայում այսօրվա թանկացումները պայմանավորված են զուտ արտարժույթի արժեւորմամբ: Այսինքն` այս ընթացքում արտարժույթը արժեւորվել է շուրջ քսան տոկոսով, դեղագործական շուկայի մեծածախ ներմուծումներ իրականացնող ընկերությունները դեղորայքի գները թանկացրել են հինգից տասը տոկոսով:
- Բոլոր դեղե՞րն են թանկացել:
- Թանկացումը ազդել է շուրջ քսան տոկոս անվանացանկի վրա: Առաջին անհրաժեշտության օգտագործման դեղերը եւս կարող են հայտնվել թանկացած դեղորայքների ցանկում: Բայց դրան զուգահեռ, հնարավոր է, որ ռուսական արտադրության որոշակի դեղորայքի գներ նվազեն:
- Նշեցիք, որ դեղերի թանկացումը կապված է զուտ արտարժույթի տատանման հետ, բայց նախարարությունը կոնկրետ քայլեր ձեռնարկո՞ւմ է խնդրի ուղղությամբ, որպեսզի քիչ թե շատ մեղմի իրավիճակը:
- Առողջապահության նախարարը հանդիպում է ունեցել խոշոր մատակարար ընկերությունների հետ եւ հորդորել է, որ դեղերի գների անհարկի թանկացումներ չլինեն, այսինքն` ցանկացած թանկացում լինի խիստ հիմնավորված: Այս պահի դրությամբ էլ ԱՆ-ն մոնիտորինգ է իրականացնում դեղերի շուկայում, եւ եթե նախարարությունը նկատի անհարկի դեղերի գների թանկացում, ապա առողջապահության տեսչության գործառույթները կսկսենք իրականացնել:
- Իսկ անհարկի բարձրացումների դեպքեր նկատվե՞լ են:
- Դեռ ոչ, բայց մոնիտորինգն իրականացվում է:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ