Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում

ՓԱՍՏԱԲԱՆ. "ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԵՂՔԸ ԱՊԱՑՈՒՑՎԱԾ Է"

Արխիվ 12-16

ՓԱՍՏԱԲԱՆ. "ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
ՄԵՂՔԸ ԱՊԱՑՈՒՑՎԱԾ Է"


Ինչպես հայտնի է, երկու երիտասարդների մահվան մեջ մեղադրվող դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարի գործով դատավարությունն ավարտված է եւ դեկտեմբերի 17-ից մտնելու է դատական վիճաբանությունների փուլ: Հիշեցնենք, որ 2013թ. հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ-ի հատվածում բախվել են BMW մակնիշի եւ Վազ 2121 մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով վեց հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին տարբեր հիվանդանոցներ: Վիրավորներից երկուսը` 16-ամյա Էդուարդն ու Էդգարը, մահացել են: Վարդան Պետրոսյանի նկատմամբ մեղադրանք առաջադրվեց ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Շուրջ տասը ամիս ընթացող դատավարության ընթացքում հարցաքննվել են առանցքային վկաները, ցուցմունք է տվել նաեւ ամբաստանյալ Վարդան Պետրոսյանը: Նշենք, որ սկզբնական շրջանում դատավարությանը մասնակցում էին նաեւ արտերկրից ժամանած փաստաբաններ, ովքեր պաշտպանում էին դերասանի շահերը, սակայն վերջին ամսվա ընթացքում նրանք այլեւս չէին ներկայանում նիստերին: Եվ, ըստ տարածված լուրերի, վերջիններս հասկացել են, որ դերասանը իսկապես մեղավոր է, դրա համար էլ հրաժարվեցին ներկա գտնվել դատավարության ընթացքին: Ինչեւէ, մենք փորձեցինք զրուցել տուժող կողմի` Հակոբյանների փաստաբան ՌՈՒԲԵՆ ԲԱԼՈՅԱՆԻ հետ, եւ պարզել, թե ինչպես է գնահատում դատավարության ընթացքը:
- Պարոն Բալոյան, դատավարությունն ավարտված է, ինչպե՞ս կգնահատեք անցած դատավարությունը:
- Շատ վատ եմ գնահատում դատավարության ընթացքը այն առումով, որ ինձ թույլ չտվեցին ապացուցել, որ Վարդան Պետրոսյանը ալկոհոլ օգտագործած վիճակում է մեքենան վարել, թե` ոչ: Բայց, ըստ էության, Վարդան Պետրոսյանի մեղքը հիմնավորվեց: Ե՛վ փորձագետը բացատրեց, ե՛ւ մենք մեր դիրքորոշումների մեջ բազմիցս հայտնեցինք, որ ո՛չ ուղեւորների քանակը վթարի հետ կապ ունի, ո՛չ կողային հայելիների բացակայությունը, ո՛չ էլ գազի բալոնը: Կրկնակի փորձաքննություն իրականացնելու համար 16000 հազար  ստորագրություն հավաքելու նպատակն այդպես էլ չհասկացա:  Ի վերջո` այդ քաղաքացիները չեն որոշելու կրկնակի փորձաքննություն նշանակվելու է, թե` ոչ: Դրա համար կա օրենքով սահմանված կարգ, թե դա ինչի համար արվեց, դա էլ մեզ համար մնաց անհասկանալի: Ամեն դեպքում դատաքննությունը օբյեկտիվ է ընթացել, եւ Վարդան Պետրոսյանի մեղքը ապացուցված է, այստեղ որեւէ թեմա այլեւս լինել չի կարող: Դատարանը պարտավոր է քննության առնել ե՛ւ մեղմացնող, ե՛ւ ծանրացնող հանգամանքները, քանի որ դատավճիռ կայացնելիս` այդ ամենը պետք է հաշվի առնվի:
- Ըստ Ձեզ, ի վերջո որքա՞ն պատիժ կսահմանի դատարանը ամբաստանյալ Վարդան Պետրոսյանի համար:
- Ես մի անգամ էլ եմ ասել ու նորից կկրկնեմ, եթե "սիրված դերասան" հանգամանքը գործի, որոշակիորեն քիչ կտան, եթե` ոչ, ապա օբյեկտիվ պատժի կարժանանա:
- Այսինքն, ըստ Ձեզ, հնարավո՞ր է "սիրված դերասան" հանգամանքը դատարանում հաշվի առնվի:
- Դե, իհարկե հնարավոր է, եթե խմածությունը ապացուցելը թույլ չեն տալիս, դա էլ կարող են հաշվի առնել, ինչ ասեմ: էլ չեմ ասում, որ դերասանի կողմի մարդիկ դատավարության ընթացքում տուժող կողմի ներկայացուցիչներին ծաղրելով, հեգնելով էին հարցեր տալիս, վիրավորում վկաներին, տուժող կողմին, բայց այդ ամենը, չգիտես ինչու, կրկին անտեսվում էր: Բայց ես այդ բոլորը հատ-հատ գրելու եմ իմ ճառի մեջ, ես դա չեմ շրջանցելու` սկսելու եմ դատավարության վերջին օրվանից մինչեւ վերջին նիստը:
- Դերասանի փաստաբանը մամուլում հաճախ է անդրադառնում, որ դատավարությունը ձեւական բնույթ է կրել, ի՞նչ կասեք այդ առումով:
- Քննիչը մի երկու մանր-մունր սխալներ թույլ է տվել, բայց դա չի նշանակում, որ մեղադրողը պաշտպանել է քննիչին: Թե՛ զննությամբ, թե՛ Շամշյանի լուսանկարներով պարզ երեւում է, որ այդ բախումը եղել է:
- Իսկ ի՞նչ կասեք կողմերի հնարավոր հաշտության մասին:
- Հաշտության թեմա չկա, այդ թեման փակված է: Թող դերասանի կողմը իր մեջ փնտրի, թե ինչու չկայացավ այդ հաշտությունը:
Մենք զրուցեցինք նաեւ տուժող կողմի հետ, մեզ հետ զրույցում Արթուր Հակոբյանը անդրադառնալով կողմերի հաշտությանը` ասաց. "Հաշտեցման մասին խոսք լինել չի կարող, իրենք դրա մասին շուտ պետք է մտածեին, ոչ թե տասներկու ամիս մեր վերքի վրա աղ լցնեին ու դատավարության վերջում ուզենային հաշտվել":

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ