Ըստ տեղյակ աղբյուրի` երկուշաբթվանից սկսած բավականին ուրույն այցելուների առատություն է դիտվում ԱՄՆ-ի եւ մի շարք եվրոպական երկրների դեսպանատներում: Այդ այցելուները, այսպես կոչված` "քաղաքացիական հասարակության" ներկայացուցիչներն են, այսինքն`
գրանտածիծ ՀԿ-ների ղեկավարները: Խոսակցություններ են պտտվում, որ արեւմտյան տերերը ոչ միայն նոր ինստրուկտաժ են անում նրանց, այլեւ շատ-շատերից առավել քան դժգոհ են պասիվության եւ սեփական գործունեությունը հանրությունից հեռու պահելու, լրատվական կայքերում եւ "Ֆեյսբուքում" հանդես չգալու գործելակերպի համար: 30 արծաթի ասպետներին հասկացնել են տալիս, որ գրանտային միջոցները տրվում են ոչ միայն հարմարավետ ապրելու, այլեւ հարկ եղած դեպքում ոչ անվտանգ եւ հանրության կողմից ատելի գործողություններ իրականացնելու համար: