Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում

"ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ՈՐ ԴԵՌ ՄԵԿ ՇԱԲԱԹ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐ ԿԼԻՆԵՆ"

Արխիվ 12-16

"ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ՈՐ ԴԵՌ ՄԵԿ ՇԱԲԱԹ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐ ԿԼԻՆԵՆ"


"Իրավունքի" զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ֆինանսատնտեսկան հանձնաժողովի անդամ ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ, ում հետ զրուցեցինք Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցության, դոլարի կտրուկ արժեւորման եւ գյումրեցիների խնդիրների լուծման մասին:
-Պարոն Ավետիսյան, օրերս ակտիվ շրջանառության մեջ դրվեցին խոսակցություններ` այն մասին, որ Ղազախստանը հնարավոր է` մինչեւ գալիք տարվա սկիզբ չվավերացնի Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրն ու մեր երկիրը նախատեսված ժամկետում չդառնա ԵՏՄ անդամ: Ի՞նչ կասեք այդ առումով, նման մտավախություն իրո՞ք կա:
- Ֆորսմաժորային իրավիճակ չի լինի, որովհետեւ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը եղել է նախագահների մակարդակով պայմանավորվածություն, փաստաթղթի ստորագրում, որից հետո սկիզբ է դրվել չորս պետություններում վավերացման գործընթացին: Հիմա մեզ մոտ եւ ՌԴ-ում ավարտվել է այդ գործընթացը, եւ կարծես թե խնդիր չկա ո՛չ Ղազախստանի եւ ո՛չ է Բելառուսի կողմից: Ըստ իմ ունեցած տեղեկությանª երկու պետություններն էլ հավաստել են, որ մինչեւ տարեվերջ այդ փաստաթուղթը կվավերցնեն: Այնպես որ, հունվարի մեկից ԵՏՄ-ն, որպես այդպիսին, կսկսի աշխատել:
- Դրամի արժեզրկումը օր օրի մեծ չափերի է հասնում, որն էլ նպաստում է գնաճին: Ի՞նչ ելք եք տեսնում այս ամենից, ինչո՞ւ ԿԲ-ն ավելի կտրուկ քայլերի չի դիմում, որպեսզի կարողանա մեղմել դրամի արժեզրկումը:
- Նման ցանկացած իրավիճակում ԿԲ-ի կտրուկ միջամտելը սխալ կլինի, առավելեւս, որ խնդիրը ոչ միայն Հայաստանում է, այլեւ ՌԴ-ում նույնպես ռուբլին գահավիժում է: ԿԲ-ն սկսել է վերջին օերին օրական վեց միլիոն դոլար շուկա մտցնել, որպեսզի այդ խնդիրը շատ կտրուկ չարտահայտվի: Մեզ մոտ միշտ էլ տարեվերջին եղել են դրամի որոշակի արժեզրկում եւ գների թանկացում: Բայց այս տարի դա պայմանավորված է նաեւ ԱՄՆ-ի եւ Եվրոպական միության կողմից ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներով եւ նավթի գնի անահամաչափ անկումով: Այդ խնդիրն ամբողջ աշխարհում է այսօր առաջացել, եւ Հայաստանը չէր կարող անմասն մնալ այդ ամենից:
Կարծում եմ, որ դեռ մեկ շաբաթ փոխարժեքի տատանումներ կլինեն, դրանից հետո որոշակի կայուն վիճակ կստեղծվի:
- Պարոն Ավետիսյան, քանի որ Դուք եւս գյումրեցի եք, հետաքրքիր է, կիսո՞ւմ եք Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի այն տեսակետը, որ աղետի գոտու համար տրամադրված գումարները թալանվեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀՀՇ-ի օրոք:
- Այսպես ասեմ, Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք աղետի գոտում` հատկապես բնակարանաշինությանը ուշադրություն չդարձվեց: Միայն 1996-1997թթ. հետո սկսվեցին Համաշխարհային բանկի վարկային ծրագրով շինարարությունը: Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ շատ մեծ վարկեր են վերցվել աղետի գոտու տնտեսության վերականգման համար, բայց այդ վարկերը փոշիացվել են, այսինքնª նպատակին չեն ծառայեցվել: Վարկեր վերցվել է Համաշխարհային բանկի համաձայնագրերով, ըստ որի որ պետք է ստեղծվեր իքս թվով աշխատեղ, բայց դե ֆակտո այդ բոլոր փողերը վերցվել են, ձեռնարկություների մի մասը կառուցվել, մի մասըª չէ: Եվ արդյունքումª այդ ձեռնարկությունները որպես այդպիսիք չկան եւ ոչ մի աշխատատեղ չկա: Ես արձանագրեցի փաստերը, իսկ թե այսքանից հետո ով ինչպես կընկալի` փողերը կերել են, թե ոչ, թողնում եմ ընթերցողին:
- Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների` այսօր Գյումրիում 46 տոկոս աղքատություն է: Գոնե ինչ-որ բան արվո՞ւմ է այս վիճակը մեղմելու ուղղությամբ:
- Միակ ճանապարհը աշխատեղեր ստեղծելն է, այլ տարբերակ չկա, հնարավոր չէ անընդհատ սոցիալական վճարներով, տարբեր օգնություններով այդ խնդիրը լուծել: Աղքատության տեմպերը նվազեցնելու համար պետք է աշխատեղեր ստեղծել, որը, ցավոք, այսօր դժվար է: Գյումրին նախկինում նյութատար տնտեսություն է ունեցել, մասնավորապեսª թեթեւ ու խոշոր արդյունաբերություն, եւ հիմա այդ ամենը չկա: Հիմա Գյումրիում թեթեւ արդյունաբերության երկու-երեք մասնավոր ձեռնարկություններ են գործում, որտեղ քիչ թե շատ աշխատատեղեր են ստեղծվել, նաեւ տեխնոպարկը որոշ ազդեցություն կունենա քաղաքում աշխատատեղեր ստեղծելու վրա: Իսկ կառավարությունից ակնկալում ենք նաեւ առաջիկայում լրացուցիչ արտոնությունների համակարգ: Հուսով ենք նաեւ, որ Գյումրու զարգացմանը կխթանի ԵՏՄ-ն, քանի որ հատկապես Գյումրին միշտ կապ է ունեցել ռուսական շուկայի հետ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ