Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը

ԿԲ-Ն Ո՞ՒՄ Է ԴՈԼԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ

Արխիվ 12-16

ԿԲ-Ն Ո՞ՒՄ Է ԴՈԼԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ

Մինչ հայաստանյան ոչ միայն գազալցակայաններում, այլ նաեւ մյուս գրեթե բոլոր ապրանքային շուկաներում իսկական գնային հրավառություն է ընթանում, իր պակաս տպավորիչ թռիչքն է շարունակում նաեւ դոլարի փոխարժեքը: Ընդ որումª այստեղ էլ իր հերթին "տարօրինակությունների" պակաս ամենեւին էլ չի զգացվում: Որպես օրինակ` բերենք երեկվա երկու տեղեկատվությունը: Առաջինի համաձայնª հայաստանյան միակ արժութային բորսայումª ""ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ" ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել": Իսկ ահա ՀՀ Կենտրոնական բանկից էլ տեղեկացրին, որ նույն օրը ԿԲ-ն իրականացրել է. "4 մլն ԱՄՆ դոլարի վաճառք` 494.46 ՀՀ դրամ` 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Սահմանային փոխարժեքը կազմել է 493.00 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց":
Այս առնչությամբ որոշ հարցերի հետ կապված` երեկ չհաջողված մանրամասներ պարզել: Սակայն եթե ԿԲ-ն դոլար վաճառել է, իսկ բորսայում գործարք չի գրանցվել, ապա հարց է ծագումª ԿԲ-ն որտեղ եւ ում է այդ դոլարը վաճառել: Կամ, եթե ԿԲ-ն բորսայով չէ դոլարը հանում վաճառքի, ապա ինչպե՞ս է փոխարժեքը որոշվում:

Մանրամասները կներկայացնենք "Իրավունք-Հետաքննության" վաղվա համարում:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ