Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը

ԹԵ ԻՆՉՈՒ ՀԱԿ-Ը, ԲՀԿ-Ն, ՕԵԿ-Ն ՈՒ "ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ" ԲՈՅԿՈՏԵՑԻՆ ԱԺ ՆԻՍՏԸ

Արխիվ 12-16

ԹԵ ԻՆՉՈՒ ՀԱԿ-Ը, ԲՀԿ-Ն, ՕԵԿ-Ն ՈՒ "ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ"
ԲՈՅԿՈՏԵՑԻՆ ԱԺ ՆԻՍՏԸ


Ընդդիմության արտը խախուտ, մահանան` Արամ Մանուկյանին ու մի քանի ազատամարտիկներին ծեծի ենթարկելը: Ինչպես հայտնի է, ԱԺ արտահերթ նիստը քսան րոպեով ընդմիջվեց` ՀՅԴ խմբակցության առաջարկով: Մինչ այդ, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, "Ժառանգությունը", ՀԱԿ-ը պատճառաբանելով նախորդ շաբաթ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին եւ մի քանի ազատամարտիկների (նրանց մի մասը պնդում է, որ ծեծ չի եղել եւ բողոք չունեն) ծեծի ենթարկելու հանգամանքը, բոյկոտեցին քվեարկությունը:
Ինչ խոսք, տեղի ունեցածը բոլորովին էլ հաճելի չէ, սակայն վերը նշված խմբակցությունները կամ հիշողության կորուստ ունեն, կամ էլ մի լավ առիթ էր պետք` արտահերթ նիստերից թռնելու եւ անձնական հարցերով զբաղվելու համար: Եթե այդքան սրտացավ էին, ինչպես փորձում են ներկայանալ հանրությանը, ապա ինչո՞ւ հենց ԱԺ-ում եւ դրանից դուրս այլ պատգամավորների հետ տեղի ունեցած դիպվածների պատճառով այսչափ գլուխ չէին բարձրացնում: Եթե հիշողության խնդիրներ կան, ապա հիշեցնենք. հենց այս տարի, ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանը, տաքսիով երթեւեկելիս, անհայտ այլ մեքենայի կողմից ենթարկվում է ավտովթարի եւ ոտքի կոտրվածք ստանալով` երկար ժամանակ բացակայում էր նիստերից: ԲՀԿ-ական Կարո Կարապետյանը ծեծի էր ենթարկել ոմն քաղաքացու, ինչի հետ կապված` հարուցվել է քրեական գործ: Կրկին ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանի որդին այս տարի մի քաղաքացու առեւանգել եւ ծեծի էր ենթարկել, այնուհետ անհայտ ճանապարհի բանուկ հատվածում դուրս նետել մեքենայից: ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանի մեքենայից անհետացել էին կուսակցական փաստաթղթերը, դե իսկ ամենաթարմ իրադարձությունն իհարկե պատգամավորներ Ֆարմանյան եւ Զուրաբյան ձեռնամարտն էր, որն անգամ անտեսվեց ընդդիմադիր ու այլընտրանքային պատգամավորների կողմից: Տեղին է հիշեցնել նաեւ, թե ինչեր էին կատարվում այն տարիներին, երբ իշխանության գլխին էին ՀՀՇ-ականները, այդ թվում նաեւ Արամ Մանուկյանը, որոնց օրոք ընդդիմադիր պատգամավորներին հենց Ազգային ժողովում ծեծի էին ենթարկում, եւ դրա համար որեւէ քրեական գործ չէր հարուցվում: Կամ ինչպես էին նույն այդ ժամանակվա ընդդիմադիրների վրա մահափորձ կատարում, եթե որեւէ մեկը փորձեր իրենց թանին թթու ասել: Բա ինչո՞ւ մեր կողմից վերոնշյալ իրադարձությունները ԱԺ-ների կողմից չդատապարտվեցին, կամ նիստերը չընդհատվեցին, չբոյկոտվեցին: Սրանք, հավանաբար, տիկին Զոհրաբյանի բնորոշմամբ "բեսպրեդելներ" չէին, իսկ Արամ Մանուկյանի հետ կատարվածը "բեսպրեդել" է, քանի որ այդպես է պետք` քաղաքական նպատակներից ելնելով: Սա, ինչպես ժողովուրդը կասեր, ընդամենը մահանա է, որը, ըստ դիտորդների, կարող է ունենալ մի քանի պատճառներ.
1. Ոչ իշխանական ուժերը պարզապես խայտառակ ձախողումներ են գրանցել յուրաքանչյուր ոլորտում, սկսած արտաքին, վերջացրած երկրի ներքին հարցերով, երբ հանրահավաքներին քիչ մարդ է գալիս: Ակնհայտ նկատելի է դառնում, որ եռյակային հանրահավաքները գնալով նվազում են, եւ անգամ նրանց լիդերները դրանց լուրջ չեն վերաբերվում եւ չեն մասնակցում: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի  արտաքին քաղաքական գերազանց հաջողություններից հետո ընդդիմության սնանկությունը ավելի ցայտուն դարձավ: Սա, իհարկե, դժվար է մարսել:
2. Մոտենում է Ամանորը, ազգընտիրներից շատերը չեն ցանկանում աշխատել, հարցեր քննարկել, լուծել, ելույթներ ունենալ, ուղեղներն աշխատեցնել: Դե, վերոնշյալ միջադեպերն էլ լավ առիթ են բոյկոտի համար, որպեսզի գնան ու զբաղվեն իրենց անձնական հարցերով, կազմակերպեն իրենց հանգիստը դուբայներում, իսպանիաներում, եգիպտոսներում կամ լավագույն դեպքում` ծաղկաձորներում:
3. Հավանական է, որ բոյկոտը կազմակերպված եւ համաձայնեցված լինի իշխանությունների հետ, որպեսզի արագ ընթանան եւ ընդունվեն այն օրենքները, որոնք դրված են օրակարգում, որպեսզի մի արտահերթ էլ չգումարեն` արտահերթի հարցերը սպառելու համար:
4. Եվ վերջապես, վերջին եւ թերեւս ամենահավանական վարկածն այն է, որ այս դիպվածների թելը տանում է դեպի ընդդիմության ճամբար: Այսինքն, կազմակերպվեցին ծեծեր, միջադեպեր, որպեսզի շահարկման թեմա ունենան, քանի որ այդպիսիներն արդեն վերջացել են, իսկ իրենց մասին մեկ անգամ հիշեցնելու շատ լավ առիթ էր` կազմակերպել ծեծեր կամ հարձակումներ:
Սրանք ընդամենը վարկածներ են, իսկ ապագան եւ քննչական մարմինները ցույց կտան, թե ով ում եւ ինչի համար է ծեծի ենթարկել:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ