Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը» «Ժողովուրդ». «Վնգստացող դատավորների» մոտ «խուճապ է»

ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՍՈՒՍ ՈՒ ՓՈՒՍ ՄԻԱՑԱՎ ԲՈՅԿՈՏԻՆ

Արխիվ 12-16

ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՍՈՒՍ ՈՒ ՓՈՒՍ ՄԻԱՑԱՎ

ԲՈՅԿՈՏԻՆ

 

Այսօր Ազգային ժողովի աշխատանքների բոյկոտը շարունակում էին ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ ՕԵԿ-ը: ՀՅԴ-ն ինչպես երեկ, այնպես էլ այսօր չմիացավ բոյկոտին, սակայն ՀՅԴ ֆրակցիայի քարտուղար Աղվան Վարդանյանը քվեարկություններին չմասնակցեց, այդպիսով միանալով բոյկոտին: Ի դեպ, վերջին շրջանում Աղվան Վարդանյանի եւ ՀՅԴ-ի դիրքորոշումները ակնհայտ տարբերվում են. օրինակ` ԵՏՄ-ի հարցում ՀՅԴ-ն հայտարարեց, որ կողմ է քվեարկելու, սակայն պարոն Վարդանյանը քվեարկեց ձեռնպահ:

Եթե այդպես շարունակվի, ու Ա. Վարդանյանի կուսակցական խախտումներն սկսեն կրել խրոնիկական բնույթ, ապա չի բացառվում, որ որոշ ժամանակ անց պարոն Վարդանյանը կհայտնվի այլ կուսակցության շրջանակներում, թեեւ դա նրա համար նոր երեւույթ չէ, քանի որ մինչ ՀՅԴ գալը նա ՀՀՇ-ական էր:

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ