Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԵԿԱՑՐԵԼ Է...

Արխիվ 12-16

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԵԿԱՑՐԵԼ Է...

Դեկտեմբերի 12-ին, ժամը 19:30-ի սահմաններում, ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան  թաղամասի շենքերից մեկի բակում ծեծի է ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը:

Մեկնած օպերատիվ խմբին Ա. Փիլիփոսյանը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 19:00-ի սահմաններում,  իրեն է զանգահարել անծանոթ անձ, հրավիրել է դուրս, և Միկրոշրջան թաղամասի թիվ 210 շենքի մոտ 2 քաղաքացի ծեծի են ենթարկել իրեն` պատճառելով վնասվածքներ:

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ անձնական բնույթի հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Ա. Փիլիպոսյանին ծեծի են ենթարկել և վնասվածքներ պատճառել Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի բնակիչներ 1986 թ. ծնված Պարգև և 1987 թ. ծնված Ռոման Մանուկյանները, որոնք բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել են ոստիկանության Հրազդանի բաժին և տվել խոստովանական բացատրություններ:

Կատարվում է հետաքննություն:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ