Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը

«ՈՐՔԱՆ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆ Է ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԴԵՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ , ՆՈՒՅՆՔԱՆ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆ Է ԱՅԴ ԹԵՄԱՆ

Արխիվ 12-16

«ՈՐՔԱՆ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆ Է ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԴԵՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ , ՆՈՒՅՆՔԱՆ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆ  Է ԱՅԴ ԹԵՄԱՆ ՇԱՀԱՐԿԵԼԸ»

 

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը երեկ ծեծի է ենթարկվել եւ մինչ իրավապահ մարմինները կգտնեն մեղավորներին ու համապատասխան պատիժ կկիրառեն, սոցցանցերում ու այլ հարթակներում տեղի ունեցածը դարձել է լայն քննարկման թեմա: Անդրադառնալով քաղաքական շահարկումներին` ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԸ կոչ է անում.

«Հարգելի հայրենակիցներ,

որքան տմարդի եւ անբարոյական է ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի դեմ երեկ իրականացված հարձակումը, նույնքան անբարոյական եւ անընդունելի է այդ թեման շահարկելն ու դրանից դիվիդենտներ քաղելը: Ուստի` կոչ եմ անում բոլորին զերծ մնալ անհարկի մեկնաբանություններից ու վաղօրոք կատարված եզրահանգումներից, քանզի գործը գտնվում է բացառապես իրավական տիրույթում»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ