Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը

ՌՈՒՍԱԿԱՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ ՏՈՄՍԵՐԻ ՎՐԻՊԱԿԸ` ՍԿԱՆԴԱԼԻ ԱՌԻԹ

Արխիվ 12-16

ՌՈՒՍԱԿԱՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ ՏՈՄՍԵՐԻ ՎՐԻՊԱԿԸ`
ՍԿԱՆԴԱԼԻ ԱՌԻԹ


Համացանցում բուռն քննարկվում է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ամանորյա տոմսերի վրա եղած վրիպակը, որտեղ Ամանոր բառը "ո"-ի փոխարեն "օ" է տպագրվել: Այս տարի թատրոնն Ամանորին Նորա Գրիգորյանի բեմադրությամբ կներկայացնի "Մաշան եւ երեք արջերը" ներկայացումը: "Իրավունքի" հետ զրույցում թատրոնի տնօրեն ՖՐԵԴԵՐԻԿ ԴԱՎԹՅԱՆԸ չհերքեց այն`  ասելով. "Ամանորյա տոմսերի վրա տպարանի կողմից տպագրված տոմսերում (որոշակի տոմսագրքերի մեջ) տեղ է գտել վրիպակ, ինչի համար թատրոնի տնօրինությունը հայցում է հանդիսատեսի ներողամտությունը: Տեղի ունեցած վրիպակի պատճառով տոմսային տնտեսության վարիչ Գ. Սահակյանը ենթարկվել է վարչական տույժի":
Ֆ. Դավթյանը նաեւ հավելեց, որ թատրոնը տպարանից նամակ է ստացել հետեւյալ բովանդակությամբ. "Մեր կողմից ներկայացված եւ Ձեր կողմից հաստատված տոմսերի նմուշների թվային տպագրության ժամանակ տեղի է ունեցել ծրագրային խափանում, ինչը հետեւանք է դարձել ուղղագրական սխալի` որոշակի տոմսագրքերի մեջ, որը մեր կողմից չի հայտնաբերվել: Հայցում ենք Ձեր ներողամտությունն եւ հայտնում ենք, որ պատրաստ ենք վերականգնել ամբողջ տպաքանակը կամ տպագրել նոր տոմսագրքեր":
Ի հեճուկս շրջանառվող լուրերի` Ֆ. Դավթյանն ասաց, որ տեղի ունեցածի հետ ՀՀ մշակույթի նախարարությունը որեւէ կապ չունի:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ