Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը

ՇՆԵՐԻՆ ՀԱՍՑԵԱԳՐՎԱԾ ԳՆԴԱԿԻ՞Ն ՓԱՍՏԱԲԱՆԻ ՊԱՏՈՒՀԱՆԸ ԲԱԺԻՆ ՀԱՍԱՎ

Արխիվ 12-16

ՇՆԵՐԻՆ ՀԱՍՑԵԱԳՐՎԱԾ ԳՆԴԱԿԻ՞Ն ՓԱՍՏԱԲԱՆԻ ՊԱՏՈՒՀԱՆԸ ԲԱԺԻՆ ՀԱՍԱՎ

Երեկ առավոտյան ժամը 8:45 սահմաններում կրակել են գյումրեցի փաստաբան Թամարա Յայլոյանի տան ուղղությամբª վնասելով պատուհանը: Թե որն է պատճառը ու արդյոք կապվա՞ծ է փաստաբանի մասնագիտական գործունեության հետ, փորձեցինք պարզել Թամարա Յայլոյանից, ով մասնավորապես ասաց.
- Ուզում եմ հավատալ, որ դիտավորություն չկա, բայց նաեւ չեմ բացառում: Այս պահին ոստիկանները մեր տանն են, կարծում եմª անզգուշության հետեւանք է: Համոզված եմ, որ իրավապահները արագ կբացահայտեն կատարվածը:
Նշենք, որ ըստ Գյումրիում տարածված լուրերի, Գյումրու քաղաքապետարանը այս օրերին շների վնասազերծում է իրականացրել, եւ հնարավոր է, որ հենց այդ կրակոցներն են պատահաբար հասել փաստաբանի տան պատուհանին: Մեզ հետ զրույցում տիկին Յայլոյանը անդրադառնալով տարածված լուրերին` ասաց. "Մեր տան պատուհանները գետնից բարձր են, սակայն ինչ ասեմ` հնարավոր է նաեւ դրա հետեւանքով լինի":

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ