Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը

ՆԱԽ ՊԱՀՊԱՆԵՔ ՄԱՅԹԵՐԸ, ՀԵՏՈ ԽՈՍԵՔ 21-ՐԴ ԴԱՐԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ

Արխիվ 12-16

ՆԱԽ ՊԱՀՊԱՆԵՔ ՄԱՅԹԵՐԸ, ՀԵՏՈ ԽՈՍԵՔ 21-ՐԴ ԴԱՐԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ


Օրերս Ծաղկաձորում  անցկացրած մի սեմինարի ընթացքում ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը մի քանի ուշագրավ մտքեր արտահայտեց, որոնք մեզ` ոչ ճարտարապետներիս, այլ հասարակ եւ շարքային հայ քաղաքացիներիս թվում են միմյանց հակասող եւ ամենակարեւորը` մեր տեսածին եւ առօրյային որեւէ կերպ չառնչվող:
Այսպես, պարոն Սարգսյանը նշում է. "Ես այն կարծիքին եմ, որ ճարտարապետությունը միշտ պետք է լինի ժամանակակից": Այնուհետեւ նա պնդում է. "Մենք ունենք մեր լեզուն, մեր այբուբենը, մեր հավատը,  նաեւ մեր ճարտարապետությունը, որով եկել ենք հասել մեր օրերը: Մի՞թե 21-րդ դարում այն պիտի կորցնենք": Այս մտքերը կարդալուց հետո հիշեցի վերջերս առաջին անգամ Հայաստան այցելած ծագումով հայ երիտասարդների հետ հանդիպումը, երբ նրանք զարմացած հարցնում էին. "Իսկ ո՞ւր է հայկական ավանդական ճարտարապետությունը քաղաքաշինության մեջ: Մենք այսպիսի երկաթ-բետոնե ապակյա փայլփլուն շինություններ բազմիցս տեսել ենք աշխարհի բազմաթիվ քաղաքներում, իսկ ո՞ւր է 2778 տարվա երեւանյան ճարտարապետությունը: Այ, օրինակ Թբիլիսիում մենք հասկացանք` այդ քաղաքի համն ու հոտը որն է": Հետո էլ հարցնում էին, թե ո՞ւր է 20-րդ դարի վերջի Երեւանի սիմվոլ Երիտասարդական պալատը: Մի խոսքով, հարցեր, որոնք դժվար է համադրել պարոն Նարեկ Սարգսյանի հայտարարած թեզերին: Կարծես թե իսկապես 21-րդ դարում մենք կորցրեցինք այն, ինչ դարեդար կառուցվում էր: Երեւանի կենտրոնը հեռու է նաեւ ժամանակակից ճարտարապետությունից: Այն ավելի շուտ հիշեցնում է տարբեր ոճերի, ժամանակների հախուռն կառուցած մի քաղաք, որտեղ ամեն մի քառակուսի սանտիմետրն օգտագործվել է ինչ-որ, հաճախ շատ անճաշակ շինություն կառուցելու համար, բնականաբար` փող աշխատելու նպատակով: Կարելի է տեսնել նաեւ քաղաքաշինության նորմերի այլանդակության աստիճանի խախտումներ. ոչնչացրած մայթեր, հողին հավասարեցված կանաչ տարածքներ, կցակառույցներ եւ այլն: Ընդ որում, այս գործընթացը շարունակվում է հենց այսօր: Թեկուզ կարելի է բերել Վրացյան, Ծարավ աղբյուր փողոցների վրա այսօր կատարվող շինարարությունների օրինակները, որոնք կառուցվում են` զավթվելով մայթերը: Սա կարելի է լրացնել մի քանի տասնյակ այլ օրինակներով: Այնպես որ, պարոն Սարգսյանին պետք է խնդրենք, որ մեզ` շարքային քաղաքացիներիս համար պահպանել գոնե սովորական հետիոտնի` մայթերով քայլելու հնարավորությունը:
Իսկ ժամանակակից ճարտարապետության գոհարներ կառուցելու ու ազգային ճարտարապետության պահպանման մասին 21-րդ դարում մնում է միայն երազել:

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ
ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՉՈՒՆԵՑՈՂ
ՀԵՏԻՈՏՆՆԵՐԻ ԱՆՈՒՆԻՑ`
ԱՐՄԵՆԱԿ ՕԳԱՆԵՍՈՎ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ