Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը

"ՎՐԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ-ԱԴՐԲԵՋԱՆ ԿԱՊԸ ՎՏԱ՞ՆԳ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ"

Արխիվ 12-16

"ՎՐԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ-ԱԴՐԲԵՋԱՆ ԿԱՊԸ
ՎՏԱ՞ՆԳ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ"


Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա համագործակցությունը կարծես թե նոր թափ է ստանում: Այդ են վկայում երեք երկրների տարբեր գերատեսչությունների ղեկավարների պարբերական հանդիպումները, որոնց արդյունքում ստորագրվում են նոր համագործակցությունների եւ տարբեր ոլորտներում առկա համագործակցությունը սերտացնող համաձայնագրեր: Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարների` Թամար Բերուչաշվիլիի, Էլմար Մամեդյարովի եւ Մեւլութ Չավուշօղլուի հերթական հանդիպումը տեղի ունեցավ դեկտեմբերի 10-ին` Կարսում: Հանդիպման ընթացքում երեք երկրների արտգործնախարարները քննարկել են քաղաքական, տնտեսական հարցեր եւ ստորագրել մի շարք փաստաթղթեր` այդ ոլորտներում սերտ համագործակցելու վերաբերյալ: "Իրավունքը" հայաստանյան վերլուծաբաններից փորձեց պարզել, թե ինչ արդյունք կտա Հայաստանի երեք հարեւանների "սերտ" համագործակցությունը եւ ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա:
ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի փոխտնօրեն, թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ փաստեց.
-Արդեն երկար ժամանակ է, որ Վրաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը տարբեր ծրագրերով համագործակցում են: Պետք է փաստեմ, որ նրանց  համագործակցության մասին հայտարարությունները երբեմն կրում են միայն դեկլարատիվ բնույթ: Այսինքն` ինչ հայտարարվում է, դրա ոչ բոլոր կետերն են կյանքի կոչվում: Իհարկեª այս հարաբորություններում լոկոմոտիվի դեր են խաղում Թուրքիան ու Ադրբեջանը, որոնք փորձում են այդ տարաբնույթ հայտարարություններին ավելի մեծ հնչեղություն տալ եւ ներկայացնել մեծ լսարանի: Դրանով  նրանք փորձում են ինչ-որ թաքնված հաղորդագրություններ ուղարկել Հայաստանինª ցույց տալու համար, թե մեր երկիրը մեկուսացված է տարածաշրջանային բոլոր հարցերից: Կարծում եմ, որ նրանց վերջին հանդիպումը նույնպես կարող է նմանօրինակ հեռանկար ունենալ` ստորագրված ոչ բոլոր փաստաթղթերը կյանքի կկոչվեն: Ամեն դեպքումª այս երեք պետությունների համագործակցությունն առկա է եւ երբեմն ուղղակի, երբեմն էլ անուղղակի` միտված են Հայաստանը մեկուսացնելու խնդրին: Վրաստանն էլ, ներգրավված լինելով այս գործընթացին, դառնում է նրանց վարած քաղաքականության մի մասը:
Ադրբեջանագետ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԸ նշեց.
-Այս եռյակի` Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի սերտ համագործակցությունն իր մեջ պարունակում  է ռազմական եւ ռազմաքաղաքական խորքային վտանգ Հայաստանի համար: Քանի որ Ադրբեջանի եւ Թուրքիայի ամբողջ քաղաքականությունը հիմնված է հակահայկականության վրա, իսկ Ադրբեջանի դեպքումª դա պետական քաղաքականության հիմնասյունն է: Թուրքիայի ու Ադրբեջանի հետ համագործակցելովª Վրաստանը չի գիտակցում, որ մյուս երկուսն իր նկատմամբ մեծ վտանգ են ներկայացնում, որովհետեւ խաղարկելով հակահայկական քարտը, փորձելով թուլացնել Հայաստանը, այս երկու երկրները կզոհեն Վրաստանին: Վրացական քաղաքական էլիտան թերագնահատում է այն վտանգը, որ պարունակում է թուրք-ադրբեջանական քաղաքականությունը:
Քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԿԱՐՈՎԸ նկատեց.
-Արդեն քանի տարի է, այս եռյակը իրականացնում է որոշ ծրագրեր: Դրա ապացույցը ոչ միայն երեք երկրների արտգործնախարարների հանդիպումն է, այլ գործող ընդհանուր շահը` Բաքու-Թբիլիսի- Ջեյհան նավթատարը: Հաշվի առնելով այս ամենը` կարելի է ասել, որ երեք երկրների միջեւ իրոք գոյություն ունի համագործակցություն: Այստեղ խնդիրն այն է, թե արդյոք յուրաքանչյուր դերակատարող կարողանո՞ւմ է ստանալ այն, ինչ ցանկանում է: Այս դեպքում Ադրբեջանը եւ Թուրքիան կարողանում են դիվանագիտորեն գործել, որոնք ինչ-որ չափով պաշտպանում են սեփական շահը, իսկ Վրաստանը` հանդես է գալիս որպես տարանցիկ երկիր, որի տնտեսական բնագավառում աստիճանաբար սկսում են մեծ դեր խաղալ Ադրբեջանը եւ Թուրքիան:


Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում կատարել է հարցում`պարզելու համար, թե Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի համագործակցությունը  ազդեցություն կարո՞ղ է ունենալ Հայաստանի վրա, թե՞ ոչ:
1. Վրաստանի ներգրավվածությունը թուրք-ադրբեջանական ծրագրերում մեծ վտանգ է Հայաստանի համար - 47%:
2. Ինչքան էլ Վրաստանը համագործակցի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, մեկ է, Հայաստանի հետ էլ կան կապեր, մեր բեռները Վրաստանում դեռ խնդիրներ չեն ունեցել: Ուրեմնª վտանգը մեծ չէ -22%:
3. Հայաստանի` կապերը` հատկապես ՌԴ-ի հետ, սահմանափակել փորձելու դեպքում Վրաստանը լուրջ խնդիրներ կունենա: Ուրեմն` պետք չէ ուշադրություն դարձնել այդ երկրի եւ թուրքերի կապերին, դա մեզ համար բացարձակապես վտանգավոր չէ -14%:
4. Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ սիրախաղը վտանգ է հենց Վրաստանի համար -10%:
5. Դժվարանում ենք պատասխանել -7%:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ