Ըստ վստահելի աղբյուրի` Վարդան Օսկանյանը Ռուսաստանի տարածքում "համաժողովրդական շարժման", ավելի ճիշտ` ԲՀԿ-ի շտաբներ բացելու հույժ կարեւոր գործին զուգահեռ` նաեւ շատ ինտենսիվ հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի "մայդանային" տարբեր ուժերի ղեկավարների հետ:
Ասում են, թե նա հանդիպել է նաեւ ոչ անհայտ Սմբատ Կարախանյանի հետ, որը մշտապես ապահովում էր ԼՏՊ-ի ճամբարի, այսպես կոչված, "մոսկովյան կապերը": Թե ինչն այդքան շտապ պետք է համաձայնեցվի միաժամանակ Հայաստանի եւ Ռուսաստանի "նարնջագույնների" կողմից, այս պահին ստույգ հայտնի չէ: